11:10 09.08.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս անհայտ է, այս տեղեկատվությունը կտրամադրի ամերիկացի առաջնորդի վարչակազմը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նահանգապետ Մայք Դանլիվիի գրասենյակից։
«Ոչ, դա դեռ չի հայտարարվել։ Եվ այդ դեպքում այդ տեղեկատվությունը կգա Սպիտակ տնից», – ասել է նահանգապետի խոսնակը, երբ հարցրել են, թե արդյոք իր գրասենյակը գիտի, թե որտեղ կարող է տեղի ունենալ հանդիպումը։
Գրասենյակը նաև հայտնել է, որ հանդիպման պլանավորումը տեղի է ունենում դաշնային կառավարության մակարդակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social-ում։
14:54 09.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 9-ի երեկոյան, 10-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ը […] ...
14:46 09.08.2025
Վարազդատ Հարոյանն առաջին գոլն է խփել նոր ակումբի կազմումՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը առաջին գոլն է խփել նոր ակումբի՝ «Կազինբարցիկայի» կազմում, որը նրա համար առաջին էր նաև Հունգարիայի առաջնությունում։ 32-ամյա խաղացողը դարձել է «Կազինբարցիկայի» միակ գոլի հեղինակը Հունգարիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Դեբրեցենի» դեմ տնային խաղում, որում թիմը պարտվել է 1:2 հաշվով։ ...
14:30 09.08.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Տերյան փողոցում հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Գյումրու Տերյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...
14:12 09.08.2025
Ողբերգական դեպք՝ Սպիտակում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացուԱյսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում […] ...
13:56 09.08.2025
Շինարարի օրվան ընդառաջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենՇինարարի օրվան ընդառաջ՝ շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար, ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ ...