15:14 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է դստեր համար գնված ավտոմեքենայի թեմային։ Վարչապետը նշեց, որ գուցե մի փոքր շեղվել է իր գրաֆիկից, բայց ուզում է քաղաքացու առաջ լինել հաշվետու: Երեկվանից քննարկվում է, որ իր դստեր` Մարիամ Փաշինյանի համար ձեռք է բերվել 2019 թվականի արտադրության մեքենա:
Վարչապետը հարկ համարեց հարցին ֆունդամենտալ անդրադառնալ.
«Առաջինը՝ «ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն` վարչապետը և նրա ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքը հստակ ասում է, որ ՀՀ վարչապետը ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել պետական պահպանությունից: Ըստ էության, ընտանիքի անդամները ևս չեն կարող դրանից հրաժարվել: Ընդհանուր առմամբ, օրենքը հստակ ասում է՝ ո´չ վարչապետը, ո´չ ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից»:
Իսկ ինչպես պետք է պահպանվի պետական պահպանության ենթակա անձի պահպանությունը, վարչապետը ներկայացրեց օրենքով: Վարչապետը հիշեցրեց` մեքենան գնվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անվտանգությունը:
Վարչապետը տեղեկացրեց` երբ իր դուստրը ձեռք է բերել վարորդական իրավունք, օգտագործել է ընտանիքի` 2008 թվականի արտադրության «Նիսան Քաշքայը», և այդ մեքենայի հետևից շրջում էր պետական պահպանության մեքենան: Ստացվում էր այնպես, որ վարչապետի ընտանիքի անդամը շարասյունով է շրջում քաղաքում:
Վարչապետը նաև պետական պահպանության ծառայության աշխատակիցների մեքենաների ձեռքբերմանն անդրադարձավ: Ասաց, որ թեման բարձրանալու ժամանակ զանգահարել է պետական պահպանության ծառայություն և հարցրել 2019 թվականի արտադրության մեքենա գնվե՞լ է, թե՞ ոչ: Պատասխանը եղել է՝ ոչ: Պարզվել է, որ 2018-ին մեքենաներ ձեռք են բերվել, բայց ոչ իր ընտանիքի համար, բայց նրանց անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ի համար:
«Իսկ ինչու են այդ մեքենաները ձեռք բերվել, որովհետև ՀՀ օրենքով պարտադիր պետական պահպանության ենթակա անձանց թիվը ավելացել է, որոնց անվտանգությունը պահպանելը պարտադիր է: Դա նույնն է, թե ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար կալաշնիկովներ, ռադիոկապ է ձեռք բերվել և այլն»:
20:18 12.08.2025
Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունիՖուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը: Նա մինչ այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին: ...
20:10 12.08.2025
Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումներըՎլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը և զինվորական հրամանատարությանը պարզեցնել սահմանային անցումը 18- 22 տարեկան ուկրաինացի տղամարդկանց համար՝ վերացնելով երկրից նրանց դուրս գալու սահմանափակումները։ «Ես հանձնարարել եմ կառավարությանը՝ զինվորական հրամանատարության հետ մշակել երիտասարդ ուկրաինացիների համար պետական սահմանը հատելու պարզեցման հնարավորությունը։ Ներկայումս սահմանին գործում են մինչև 18 տարեկան սահմանափակումներ, ես առաջարկում եմ այդ շեմը բարձրացնել մինչև […] ...
19:49 12.08.2025
Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...
19:40 12.08.2025
Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներըՎլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...
19:30 12.08.2025
403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալՄեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...