14:58 19.12.2019
«Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն։ Այդ հանձնարարականը տրված է, և դրա հետ կապված բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի և մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում՝ ընդգծելով, որ հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է։
Նրա խոսքերով՝ 2020 թվականի բյուջեում զգալի ավելացել է արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։ Բացի դրանից՝ նախատեսվում են հայագիտական նոր ծրագրերի իրականացում և դպրոցներում հայագիտական առարկաների ուժեղացում։
Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը չի նշանակում, որ երեխաների հայրենասիրական դաստիարակությունը կտուժի կամ կարհամարհվի։ Ըստ նրա՝ հնարավոր չէ դպրոցներում աշակերտներին չսովորեցնել Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն, և այդ բացը լրացնել բուհերի ինժեներական ֆակուլտետներում։
Ն. Փաշինյանի խոսքերով՝ անցած տարի միասնական քննություն անցկացնելու նախարարության նախաձեռնությանն ի պատասխան աղմուկ էր բարձրացել, քանի որ մտավախություն կար, որ մատյաններում դրված գնահատականներն ու սովորողների իրական գիտելիքներն իրար չեն համապատասխանում։ Ընդգծելով ձևը բովանդակությունից տարանջատելու կարևորությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Մենք գնում ենք հանրակրթության խորքային և բովանդակային բարեփոխման ուղղությամբ, և 2020 թվականն այս առումով լինելու է գործողությունների, շատ կոնկրետ քայլերի տարի»։
Նրա տեղեկացմամբ, այսօր 126 դպրոցներում 222 դեպքով հարուցված են քրեական գործեր, երբ տնօրեններն իրենց ազգականներին ձևակերպել են այս կամ այն հաստիքի վրա ու աշխատավարձ են վճարել այն դեպքում, երբ այդ մարդիկ, անգամ, չեն ներկայացել աշխատանքի։
«Սա նշանակում է, որ այս երևույթը համատարած բնույթ է կրում»,- արձանագրել է Ն. Փաշինյանը՝ բացատրելով, որ սրա պատճառով հնարավոր չի եղել ուսուցիչների աշխատավարձերը 10 %-ի փոխարեն բարձրացնել 20-ով։
«Աղքատությունից ապահովագրելու համար մենք միայն մեկ տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն։ Սոցիալական օգնությունից զատ, մենք պետք է ապահովենք բազմազավակ ընտանիքների երեխաների մրցունակ կրթություն ստանալու իրավունքը, որ նրանք ստացած մասնագիտությամբ աշխատաշուկայում կարողանան գործ գտնել։ Սա պետական պարտավորություն է, և սա աղքատության հաղթահարման միակ ճանապարհն է։ Աղքատությունը հաղթահարելու միակ ճանապարհն աշխատանքն է, իսկ աշխատանք ունենալու ճանապարհը պատշաճ կրթությունն է։ Ես հույս ունեմ, որ մեր երեխաներին այս ուղերձը կհասնի»,- եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում` անդրադառնալով առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին սոցիալական ապահովության ծրագրերից զատ որակյալ կրթություն տրամադրելու և մտածողության փոփոխության կարևորությանը։
20:18 12.08.2025
Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունիՖուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը: Նա մինչ այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին: ...
20:10 12.08.2025
Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումներըՎլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը և զինվորական հրամանատարությանը պարզեցնել սահմանային անցումը 18- 22 տարեկան ուկրաինացի տղամարդկանց համար՝ վերացնելով երկրից նրանց դուրս գալու սահմանափակումները։ «Ես հանձնարարել եմ կառավարությանը՝ զինվորական հրամանատարության հետ մշակել երիտասարդ ուկրաինացիների համար պետական սահմանը հատելու պարզեցման հնարավորությունը։ Ներկայումս սահմանին գործում են մինչև 18 տարեկան սահմանափակումներ, ես առաջարկում եմ այդ շեմը բարձրացնել մինչև […] ...
19:49 12.08.2025
Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...
19:40 12.08.2025
Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներըՎլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...
19:30 12.08.2025
403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալՄեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...