Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ԱԱԾ-ին. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ԱԱԾ-ին. Փաշինյան

16:21 19.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

«Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթները առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու նրա անվտանգության շահերին: Ես բազմիցս եմ ասել, որ անվտանգությունը մեր երկրում համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք երկրի անվտանգությունը ապահովող մի քանի կառույց ունենք, որոնցից մեկը ԱԱԾ-ն է ու նախորդ 1,5 տարվա ընթացքում՝ որպես վարչապետ, կարող եմ արձանագրել, որ ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը: Երբեմն հնչում են քննադատություններ, բայց ծառայության հսկայական մասը անտեսանելի է հանրության համար: Անվտանգությունը այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում: Երբ որ անվտանգությունը կա, դրա համար շնորհակալությունը ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետև համարվում է, որ պետք է լինի, իսկ երբ անվտանգությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ են առնում, բնականաբար, բոլորը հանում են թրերը և հարձակվում անվտանգությունն ապահովող մարմինների ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, առիթը օգտագործելով, շնորհակալություն հայտնեց ծառայության աշխատակիցներին՝ իրենց կատարած ծառայության համար.

«Ցավոք, մեր երկիրը դեռ այնպիսի անվտանգային միջավայրում չէ, որպեսզի  մենք հնարավորություն ունենանք ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված հետ խնդիրները: Ցավոք, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը բարդ է, պարբերաբար սրվում է, և մենք անվտանգության երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու, ընդ որում, կապված նաև միջազգային, տարածաշրջանային իրավիճակին հետ՝ սկսած ահաբեկչության մարտահրավերից, մեր սահմանների անվտանգության մարտահրավերից և այլն: Այսօր ամենավերջին տվյալով Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ  երկրների ցանկում է: Հակամարտություն ունեցող 4 սահմանից 2 փակ սահման ունեցող երկիրը հանկարծ հայտնվում է այդ ցուցակում»:

Վարչապետի խոսքերով` որևէ մարմին չի կարող անթերի աշխատել` լինի պետական, թե մասնավոր.

«Մենք մեր երկրի պետական ինստիտուտների  աշխատանքի կատարելագործումը և որակի բարձրացումը համարում ենք առաջնահերթություն, և առաջ ենք շարժվելու:

Վարչապետը գտնում է, որ ժամանակն է խոսել  բազմաթիվ քննարկումների ու դիտարկումների մասին՝ թե ինչքանով է ինքը վստահում ԱԱԾ-ին:

«Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ-ն երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ԱԱԾ-ի միակ առաքելությունը` չլինել որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն, այն պետք է լինի ազգային ծառայություն՝ բոլոր իշխանությունների գործունեության ժամանակ:

«Ժամանակի ընթացքում ծառայությունը գուցե ավելի պակաս ջանք պետք է գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև դրա համար պետք է ձևավորվեն առավել էֆեկտիվ ինստիտուտներ` ԱԱԾ-ն  պետք է կենտրոնանա հակահետախուզության խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական կարգի պահպանության և բռնության բացառման խնդիրների վրա»:

Վարչապետը հույս է հայտնել, որ անվտանգության հարցով զբաղվող մարմինները կկարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չի կարողանա Հայաստանի ու Արցախի համար  էական սպառնալիք ստեղծել:

«Մեր անվտանգությունը ամուր և հուսալի ձեռքերում է և այն պիտի շարունակվի ի շահ Հայաստանի ու Արցախի»,- ասել է նա:

ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ այնուհետ պարգևատրվել են շնորհակալագրերով, մեդալներով ու պարգևներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսին

20:30 12.08.2025

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ

20:26 12.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի […] ...

Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունի

20:18 12.08.2025

Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը: Նա մինչ այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին: ...

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

20:10 12.08.2025

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը և զինվորական հրամանատարությանը պարզեցնել սահմանային անցումը 18- 22 տարեկան ուկրաինացի տղամարդկանց համար՝ վերացնելով երկրից նրանց դուրս գալու սահմանափակումները։ «Ես հանձնարարել եմ կառավարությանը՝ զինվորական հրամանատարության հետ մշակել երիտասարդ ուկրաինացիների համար պետական սահմանը հատելու պարզեցման հնարավորությունը։ Ներկայումս սահմանին գործում են մինչև 18 տարեկան սահմանափակումներ, ես առաջարկում եմ այդ շեմը բարձրացնել մինչև […] ...

SHANTNEWS

20:00 12.08.2025

SHANTNEWS

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

19:49 12.08.2025

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...

BACK_TO_TOP