15:58 23.12.2019
Սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է խմելու ջրի և ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«32 համայնքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ: Շուրջ 58 համայնքներում անցկացրել ենք լուսավորության համակարգի ներդրում՝ էներգախնայող համակարգերով»,- ասաց նախարարը:
Նա հիշեցրեց, որ իրենց նախընտրական խոստումներում նշված է, որ Հայաստանի բնակավայրերի 70 տոկոսում պետք է լինեն մանկապարտեզներ, և այս տարի հաջողվել է 25 մանկապարտեզ վերանորոգել և հիմնանորոգել:
Վերանորոգվել են նաև 65 շենքերի տանիքներ, և 15 շենքերի վերելակներ արդիականացվել են: 20 այգիներ վերակառուցվել և բարեկարգվել են: 20 գյուղական դպրոցներում փոխարինվել են ջեռուցման համակարգերն ու պատուհանները: Խոշորացված համայնքներին տրամադրվել է 57 միավոր տեխնիկա:
«Չնայած, որ ՀՀ-ն եղել և հռչակվել է ամենագազաֆիկացված երկրներից մեկը, համայնքները՝ հատկապես անտառամերձ, զուրկ են գազաֆիկացումից։
Կառավարությունը, չնայած,միտված է այլընտրանքային աղբյուրների վրա շեշտադրում կատարելուն, բայց անտարբերության չենք մատնել համայնքների ցանկությունը և 16 համայնք ֆինանսավորվել է»,- ասաց նախարարը՝ նաև տեղեկացնելով, որ առաջիկայում Մեղրին ևս կգազաֆիկացվի:
18:28 13.08.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարիցՕգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...
18:22 13.08.2025
ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...
18:14 13.08.2025
2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարիԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...
18:06 13.08.2025
ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...
17:55 13.08.2025
ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...