15:20 23.12.2019
Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը:
Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ «Ներուժ»-ի հիմնադիր Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նախորդ տարվա հաղթող մասնակիցների հաջողության պատմություններում ծրագրի ընձեռած հնարավորությունները.
«Եթե նրանք չկայանային, այս տարի «Ներուժ» ծրագիրը տեղի չէր ունենա: Ես առավել քան վստահ եմ, որ այս անգամ հաղթողները ևս հաջողելու են հայրենիքում: Մենք չենք ասում, որ Հայաստանն այլևս միայն հուզական տարածք է ձեզ համար, Հայաստանը միայն Արարատ լեռը չէ, միայն պատմական, հոգևոր, մշակութային ժառանգությունը չէ: Հայաստանը ժամանակակից, արագ տեմպերով առաջ գնացող, գրավիչ երկիր է, որը ձեզ կանչում է հետ, և ասում է` եկեք, հաստատվեք, բիզնես արեք, հարստացեք և հարստացրեք ձեր միջավայրը»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շեշտեց, որ այս տարի «Ներուժն» ունի բոլոր նախադրյալներն անցած տարվա հաջողությունը կրկնելու համար, և կազմակերպողների թիմի կողմից ներդրվել են ջանքեր, որ, անկախ մրցույթի արդյունքներից, մասնակիցները «Ներուժ»-ից տանեն միայն դրական լիցքեր, տպավորություններ, նորից հայրենիք վերադառնալու ցանկություն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ևս անդրադարձավ այն կարևոր կապերին, որ գոյություն ունեն հայրենիքի և սփյուռքի միջև՝ համարելով վերջինը որպես թանկարժեք ռեսուրս, որին պետք է ճիշտ վերաբերվել և ճիշտ ուղղորդել նրանում առկա ներուժը, որը միայն ֆինանսական չէ, այլ նաև մարդկային գործոնն է, որը տիրապետում է արժեքավոր գիտելիքների, կապերի և հանդիսանում է նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների, ինչպես նաև ձեռնարկատիրական զարգացած մշակույթի կրողը: Եվ «Ներուժը» այն ծրագիրն է, որը հաջողությամբ կամրջում է հայաստանյան և սփյուռքի առաջադեմ ու ապագայում ապրող մարդկանց՝ դառնալով նրանց մտքերի փոխանակման, ապագային միտված նախագծերի քննարկման ու այդ նախագծերին կյանքի հնարավորություն տալու մի կուլմինացիոն օղակ: «Ես ուզում եմ կոչ անել, որ այս մրցույթում չհաղթածները չհուսահատվեն, հավատան իրենց գաղափարներին, և վստահ եմ, որ հետագայում հաջողություն կունենան, քանի որ նմանատիպ մրցույթները Հայաստանում հաջորդ տարի շատ ավելի են լինելու, նախարարությունը հանդես է գալու մի շարք նոր նախաձեռնություններով»,- նշեց նախարարի տեղակալը:
Այնուհետև Զարեհ Սինանյանը և Արմեն Աբրոյանը հանձնեցին պետական դրամաշնորհները մրցույթում հաղթած սթարթափներին, որոնք 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող՝ առաջինից երրորդ մրցանակը: Ըստ այդմ, գաղափարի մակարդակում գտնվող երեք սթարթափները, որոնք արժանացել են 15.000, 20.000 և 25.000 հազար դոլար դրամաշնորհների՝ համապատասխանաբար «Marathon», «eBin», «SoFetch» սթարթափներն են, իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած սթարթափներն են «Schedex», «Garoon Tech» և «Fact industries»:
Ըստ այդմ՝ ծրագրի դրամաշնորհային 80 միլիոն դրամ բյուջեից մոտ 64 մլն 800 հազար ՀՀ դրամը հատկացվում է մրցութային ծրագրում հաղթած սթարթափներին դրամաշնորհների տեսքով, և ևս 15 մլն 200 հազար ՀՀ դրամը կներդրվի սթարթափների հետագա ինկուբացիայի, աքսելերացիայի և գլոբալ շուկաներ դուրս բերելու միջոցառումների իրականացման համար: Վերջինս հասանելի է լինելու ինչպես դրամաշնորհի արժանացած սթարթափներին, այնպես էլ նրանց, որոնք անկախ մրցանակ չստանալու փաստից, ամեն դեպքում կցանկանան ռեալիզացնել իրենց գաղափարը հայրենիքում:
Ծրագրի 14 գործընկերներն ու աջակիցներն իրենց կողմից 26 տեխնիկական, դրամական, ձեռնարկատիրական, խորհրդատվական, աշխատանքային տարածքի և այլ տարաբնույթ մրցանակներ տրամադրեցին դրամաշնորհի արժանացած և չարժանացած սթարթափերին՝ ըստ իրենց նախասիրության և ընտրության:
«Ներուժ»-ին այս տարի մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկայացուցիչներ: Մրցանակային պարգևներից բացի՝ չորս օրերի հավաքի ընթացքում սթարթափերները հնարավորություն ունեցան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից, ներկայացնել իրենց սթարթափը ժյուրիի առաջ՝ կազմված միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից:
Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):
18:28 13.08.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարիցՕգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...
18:22 13.08.2025
ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...
18:14 13.08.2025
2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարիԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...
18:06 13.08.2025
ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...
17:55 13.08.2025
ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...