11:40 26.05.2018
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարավորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել ու ծառայություններ մատուցել Ղազախստանից Չինաստան գազատարի կառուցման ընկերությանը ՝ Asia Gas Pipeline-ին:
Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության՝ մեղադրվողներից մեկը Հայաստանի 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանն է: Վերջինս 1997-2001 թվականներին զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Մեղադրվող մյուս աշխատակիցն է Ռուսաստանի քաղաքացի, 59 ամյա Վիտալի Լեսկովը: Մեղադրանք է ներկայացվել նաև «Գրավիտաս» ընկերության հիմնադիր, 70-ամյա Հունաստանի քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսին, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին: Բոլոր երեք մեղադրվողները գտնվում են ԱՄՆ-ից դուրս:
Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրվող եռյակը՝ Կոնտոգուրիսը, Մարտիրոսյանն ու Լեսկովը Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են կոռուպցիոն մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce ընկերությունը վճարումներ է կատարել խորհրդատվական ընկերությանը՝ տեղյակ լինելով, որ դրանց մի հատվածը նախատեսվում է օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու համար:
Հիշեցնենք, որ Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիայից Չինաստան գազատար կառուցելու նպատակով: «Technical Advisor» ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ է մատուցել Asia Gas Pipeline-ին:
ԱՄՆ-ի դատախազ Բենյամին Գլասմանն այս գործի առնչությամբ ընդգծել է. «Այս մեղադրանքները ցույց են տալիս մեր պատրաստակամությունը հետապնդելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են օտարերկրյա կոռումպացված գործարար գործունեության մեջ: Օտարերկրյա գործիչները պետք է մի քանի անգամ մտածեն նախքան որևէ կոռուպցիոն գործարք իրականացնելը, քանի որ Միացյալ Նահանգները կարող է և կբացահայտի նման սխեմաներն ու դրանք իրականացնողներին»:
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...
14:47 30.07.2025
Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:35 30.07.2025
Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառովԿարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...
14:24 30.07.2025
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնումԿատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...