13:52 03.01.2020
Անգլիայի Ուորվիքշիր քաղաքում գտնվող զարդերի խանութի սեփականատերը պատրաստ էր ամեն ինչի՝ իրեն պաշտպանելու համար: Երբ երկու տղամարդ մոտոցիկլետով մոտեցել են նրան, գործարարն անմիջապես զգացել է, որ ինչ-որ բան այն չէ: Ֆիլը վաճառողուհուն կարգադրել է ակտիվացնել անվտանգության համակարգը, իսկ ինքը փորձել է արգելափակել մուտքը: Էպիկական գործողությունը ֆիքսել են տեսահսկման խցիկները:
Կադրերում երևում է, թե ինչպես է Սիլվեստրը կանգնեցնում ավազակին՝ չթողնելով մուտք գործել խանութ, մինչդեռ հարձակվողի հանցակիցը սպասում է դրսում: Գործարարը նույնիսկ ընկնում է հատակին, բայց, միևնույն է, շարունակում պայքարել հանցագործի դեմ՝ նրան հարվածներ հասցնելով դռնով: Հարձակումը տևել է ընդամենը քսան վայրկյան՝ մինչև անվտանգության համակարգից խիտ ծուխը լցվել է սենյակը: Արդյունքում հանցագործները ստիպված են եղել հեռանալ ձեռնունայն: Ոստիկանությունն էլ ժամանել է հինգ րոպեի ընթացքում:
«Ես դուռը գրեթե կոտրեցի նրա վրա», – ասել է գործարարը:
Dramatic moment jeweller, 59, battles masked machete-wielding thugs and sends them fleeing after kicking a door at thief who claimed he had a ‘shooter’
▶️https://t.co/P4Z0s2I6KA via @MailOnline pic.twitter.com/joretfTqJP— Vicky (@2tweetaboutit) December 26, 2019
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...