SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդների համար նոր անակնկալ է պատրաստել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդների համար նոր անակնկալ է պատրաստել

11:45 31.12.2019

SHANT DIGITAL TV-ին իր բաժանորդների համար նոր անակնկալ է պատրաստել: Հայկական HD ալիքների հավելվածը դարձյալ թարմացվել է և իր բաժանորդներին նոր  հնարավորություններով է ներկայացել: Երկար սպասված տեսադարանն արդեն հասանելի է Android համակարգով աշխատող սարքերի համար:

Ընդամենը երկու շաբաթ առաջ հայտարարեցինք SHANT DIGITAL TV  հավելվածի նոր տարբերակի մասին` խոստանալով,  որ հավելվածը շուտով դարձյալ նոր ալիքներով ու նոր առանձնահատկություններով կներկայանա իր բաժանորդներին, խոստացանք, բայց փակագծերը չբացեցինք` դա հետո անելու պայմանով: Հիմա խոստումը կատարելու ժամանակն է: Այսպիսով, հայկական HD հեռուստալիքների հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին նորն է ավելանում: Մեր հավելվածի բաժանորդների համար արդեն հասանելի է Տեսադարան բաժինը:

Ի՞նչ է սա նշանակում: Հավելվածի տեսադարան բաժինը տալիս է հաճախ հնչող այն հարցի պատասխանը, թե ինչպես համացանցում կարելի է դիտել Շանթի բաց թողած հաղորդումները, ֆիլմերն ու սերիալները: Պատասխանն արդեն միանշանակ է` դա հնարավոր է անել միայն SHANT DIGITAL TV-ի միջոցով:

Այս առավելությունից, սակայն, դեռևս միայն Android համակարգով աշխատող սմարթ հեռախոսներով և սմարթ տաբլետներով կարող եք օգտվել, իսկ IOS համակարգով աշխատող  սարքերը տեսադարան բաժինը շատ շուտով կունենան:

Նոր առավելությունների հետ նոր ալիքներ էլ են ավելացել, ինչպես խոստացել ենք: Ավելացված ալիքները դեռ թեստավորման փուլում են: Մեր բաժանորդները, սակայն, այս ընթացքում էլ կարող են հետևել դրանց: Ասում են, չէ՞, էլ ինչ նոր տարի առանց նոր հնարավորությունների:

Շանթն իր հեռուստադիտողներին տալիս է այդպիսի հնարավորություն: Մինչև 2020 թվականի հունվարի 13-ը բաժանորդագրվիր SHANT DIGITAL TV-ին 12 ամսով և ստացիր 14 ամսով հայկական HD ալիքները դիտելու բացառիկ հնարավորություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

BACK_TO_TOP