Զարթոնք գյուղում ավելի քան 23 հոգու մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. գործի են դրվել մահակներ, քարեր ու դանակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

Զարթոնք գյուղում ավելի քան 23 հոգու մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. գործի են դրվել մահակներ, քարեր ու դանակներ

18:28 04.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ հունվարի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունենում վիճաբանություն-ծեծկռտուք:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշար գյուղի բնակիչ 24-ամյա Սերոբ Գրիգորյանը, լինելով սև գույնի «Lada Priora» ավտոմեքենայի ղեկին, արագ է վարել Զարթոնք գյուղում, ինչի համար Զարթոնք գյուղի բնակիչներ` 27-ամյա Արշակ Մկրտումյանը, որը ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատում է Զարթոնքի գյուղապետարանում որպես առաջին կարգի մասնագետ, 25-ամյա Գերասիմ Մարգարյանը դիտողություն են արել Ս. Գրիգորյանին, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք վերջիններիս և նրանց կողմնակիցների միջև, և «մի կաթիլ մեղրի» պատմությունը վերածվել է տուրուդմփոցի՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց:

Աղբյուրի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց «մեջքի աջ շրջանի կտրած-ծակած մակերեսային վերք» ախտորոշմամբ «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ, 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը, որը աղբյուրի տեղեկություններով՝ աշխատում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» Սովետական կայարանում, և «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Զարթոնք գյուղի բնակիչ, 79-ամյա Անուշ Պետրոսյանը:

Այնուհետև Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մեծամորի բաժին, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Պ. Մխիթարյանը՝ «կրծքավանդակի սալջարդ ձախից, ալկոհոլ օգտագործած վիճակ» ախտորոշմամբ, և Ս. Գրիգորյանը՝ «կրծքավանդակի սալջարդ աջից» ախտորոշմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

13:50 19.05.2025

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

13:44 19.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

13:38 19.05.2025

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք  հուշարձաններ

13:30 19.05.2025

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:22 19.05.2025

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

13:15 19.05.2025

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...

BACK_TO_TOP