Շիրակի մարզում Նոր տարվա առաջին 6 օրերին ծնվել է 41 երեխա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում Նոր տարվա առաջին 6 օրերին ծնվել է 41 երեխա

19:45 07.01.2020

Նոր տարվա առաջին շաբաթում Շիրակի մարզի ծննդատներում 41 երեխա է ծնվել: Հունվարի սկզբին ծնված նորածիններից մի քանիսը եղել են ընտանիքների ամանորյա մեծ անակնկալը: Ծնվել են ժամանակից մինչև մեկ ամիս շուտ: 2020 թվականի առաջին բոլոր նորածիններն առողջ են:

Հունվարի մեկի գիշերը ծնված երեխային Գյումրիի ծննդատնից այսօր էին ճանապարհում տուն: Գասպարյանների ընտանիքում փոքրիկի ծննդին սպասում էին հունվարի կեսերին, բայց Կարենի ու Կիմայի առաջնեկը շտապեց ու ամանորյա անակնկալ մատուցեց ծնողներին:

Հարությունի ու Անուշի առաջնեկն էլ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» է ծնվել: Աչքալուսանք, երեխային ծննդատնից դուրս գրման տարոսիկներ, փուչիկներ և այլն: Փոքրիկ Կարոյի ծննդին այս ընտանիքում ձմեռնամուտին էին սկսել պատրաստվել: Աշոցքի Մուսայելյան գյուղից են, որտեղ ձմռանը բուքն անպակաս է, և նախօրոք էին պլանավորել, թե հանկարծ ձյուն ու բուք լինի, ինչպես են հասնելու Գյումրի:

Երեխայի հոր խոսքերով՝ իրենք սեփական թրթուրավոր տրակտորը նախապատրաստել էին, որ բուք լինելու դեպքում կարողանային ծննդկանին Գյումրի հասցնել։

Նոր տարին ոչ միայն ծննդատանը, նաև քաղաքի հիվանդանոցներում էլ դիմավորողներ շատ են եղել: Առողջական խնդիրները հիմնականում քրոնիկ հիվանդներին թույլ չեն տվել Նոր տարվա օրերին տանը մնալ:

Սիրտ-անոթային անբավարարություն, զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդների են շատ ընդունել: «Գյումրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի հերթապահ բժշկուհի Նարինե Գևորգյանի խոսքերով՝ տնային տնտեսուհիները Նոր տարվա օրերին շատ են ծանրաբեռնվում, դրա համար էլ առողջական խնդիրներ են ունենում։

«Գյումրի» բժշկական կենտրոնը հունվարի առաջին շաբաթում 225 հիվանդ է ընդունել, բոլորն էլ հոսպիտալացվել են: Նրանց մի մասը դուրս է գրվել: Մյուսները շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Վերակենդանացման բաժանմունքում ևս հիվանդներ կան։

Ճանապարհատրանսպորտային 3 պատահարների հետևանքով գանգուղեղային վնասվածքներ ստացած անձինք են հոսպիտալացվել, ալկոհոլային հարբածության դեպքերը համեմատաբար քիչ էին՝ 3-ը, գազից թունավորման 2 դեպք, 2 հիվանդի էլ սուր իշեմիկ ինսուլտով են Երևան տեղափոխել։

Ճայթուկների պայթյունի հետևանքով 2 մարդ է տուժել, որից 1-ը ձեռքի ծանր վնասվածքներով տեղափոխվել է Երևան: 2 քաղաքացի էլ հիվանդանոց է տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելու համար: Տոնական օրերին հիվանդանոց տեղափոխված հիվանդների մի մասն էլ եղել է ծանր վիճակում: Ձգձգել են հոսպիտալացումը՝ սպասել են տոն օրերն անցնեն, նոր դիմեն բժիշկներին, ինչն էլ վատ հետևանքներ է ունեցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան հայտնել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամկետները

10:30 30.07.2025

Մեծ Բրիտանիան հայտնել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամկետները

Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնվի Գազայում հրադադարի և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաղեստինյան անկլավում ստեղծված իրավիճակը քննարկելու համար հրավիրված ամառային կաբինետի արտակարգ նիստում։ Նա մանրամասնել է, որ կձեռնարկի այս քայլը, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար, չդադարեցնի […] ...

NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ

10:00 30.07.2025

NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք […] ...

Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում

09:50 30.07.2025

Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։ «Այո՛։ Կարծում եմ՝ կհաջողվի», – ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայի ճգնաժամի ավարտը։ «Շատ մարդիկ մեզ մոտ […] ...

Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

09:40 30.07.2025

Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վատթարացման և անկլավին սննդամթերքի մատակարարման շրջափակման հետ, հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Կասպար Վելդկամպը։ «Այսօր ես կանչեցի Իսրայելի դեսպանին և նրան հստակեցրի, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում Գազայի հատվածում տիրող իրավիճակին», – ասել է նա RTL հեռուստաալիքի եթերում։ Վելդկամպը շեշտել է, որ […] ...

Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում

09:31 30.07.2025

Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-20:00-ն, կդադարեցվի ք. Սևան Նաիրյան, Սյունյաց փողոցների, Նալբանդյան 0-12, 25, 27, 29 շենքերի ջրամատակարարումը: ...

Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան

09:29 30.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան։ «Սի Ծինփինը ուզում է, որ ես գնամ այնտեղ, և նա կգա Միացյալ Նահանգներ։ Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջը», – ասել է ամերիկացի առաջնորդը Breitbart News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցելությունների […] ...

BACK_TO_TOP