Ո՞վ է «Մատանիների տիրակալը» ֆիլմի սաունդթրեքը կատարած հայ կինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Ո՞վ է «Մատանիների տիրակալը» ֆիլմի սաունդթրեքը կատարած հայ կինը

23:11 08.01.2020

Կանադացի հայտնի օպերային երգչուհի, սոպրանո, Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974-ի փետրվարի 1-ին, Լիբանանի Զահլե քաղաքում, հայկական ընտանիքում:

Երաժշտությունը Բայրաքդարյան ընտանիքի կյանքի անբաժանելի մասն էր: Իզաբելը սկսել է երգել, երբ դեռ երեխա էր. նա երգում էր Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում, որը ղեկավարում էր նրա մայրը:

«Մայրս հաճախ մեզ համար երգում էր հայկական երգեր, և հենց նրա շնորհիվ էր, որ մենք մեծանում էինք հպարտությամբ մեր արմատների համար: Նա մեզ ներշնչել է մեր ինքնությունը, հայոց լեզվի մշակույթը, երգերը, աղոթքները պաշտպանելու ուժեղ ցանկություն»,- հարցազրույցի ժամանակ ասել է երգչուհին:

14 տարեկանում ապագա օպերային աստղն ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա: Լինելով Տորոնտոյի համալսարանի բիոինժեներիայի ամբիոնի ուսանող՝ նա, միևնույն է, լրջորեն հետաքրքրվում էր երաժշտությամբ: 1997-ին նա գերազանցությամբ ավարտել է համալսարանը: Նույն թվականին Իզաբել Բայրաքդարյանը անցել է Մետրոպոլիտենի Օպերայի Ազգային խորհրդի լսումները:

Արդեն 2000-ին նա ստացել է իր առաջին լուրջ մրցանակը՝ դառնալով աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած հեղինակավոր միջազգային «Օպերալիա» մրցույթի հաղթող:

Նա շատ հայտնի է դարձել ամերիկացի կոմպոզիտոր Ուիլյամ Բոլկոմի «Տեսարան կամրջից» օպերայի համաշխարհային պրեմիերայից հետո:

Դրան հաջորդել են ելույթները աշխարհի առաջատար օպերային բեմերում և ֆիլմերում սաունդթրեքների կատարումները:

2002-ին նա գրել է սաունդթրեք Կանադայի հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար: Իզաբել Բայրաքդարյանի Evenstar կատարումը լսվել է նաև «Մատանիների տիրակալը. երկու ամրոց»-ի մեջ:

2006 թվականին նա թողարկել է վավերագրական ֆիլմ՝ «Երկար ճանապարհորդություն դեպի տուն», որում նա խոսել է մոր հետ Հայաստան կատարած առաջին ուղևորության մասին: 2008-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, Իզաբել Բայրաքդարյանը ձայնագրել է «Կոմիտասի երգերը» ալբոմը: 2009-ին Գրեմմի մրցանակի «Լավագույն դասական վոկալ կատարում» անվանակարգում նա ներկայացրել է Կոմիտասի «Անտունի» ստեղծագործությունը:

«Լավագույն դասական ալբոմ» անվանակարգում Իզաբել Բայրաքդարյանը բազմիցս դարձել է «Ջունո» մրցանակի դափնեկիր: Ալբոմներից մեկը՝ Mother of Light: Armenian hymns and chants in praise of Mary-ն ներառում էր հայկական հոգևոր կոմպոզիցիաներ, լույս է տեսել 2013 թվականին և նվիրված է երգչուհու ծանր հիվանդ մորը:

2004-ին Իզաբել Բայրաքդարյանն ամուսնացել է դաշնակահար Սերոզ Քրաջյանի հետ: Զույգն ունի երկու երեխա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

11:33 21.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

11:00 21.08.2025

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

10:55 21.08.2025

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական ​​բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

10:50 21.08.2025

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

BACK_TO_TOP