20:57 08.01.2020
Այսօր Մարալիկում անցկացված բողոքի ակցիայից հետո Առողջապահության նախարարության աշխատանքային խմբի անդամներն այցելել են Շիրակի մարզպետարան ու ծննդաբերական բաժանմունքի փակման հարցի շուրջ քննարկում ունեցել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:
Մոտ կես ժամ տևած փակ քննարկումից հետո Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում քննարկման մանրամասներն ու հարցի լուծման տարբերակները չի նշել, բայց ևս մեկ անգամ հստակեցրել է, որ անկախ խնդրի կարգավորման հետագա ընթացքից, այն միայն ու միայն պետք է ուղղված լինի ծծնդկանների սպասարկման որակի ու մատուցվող ծառայությունների բարձրացման ապահովմանն ու անվտանգությանը:
«Առայժմ ես զերծ կմնամ որևիցե մեկնաբանություն տալ քննարկման արդյունքների վերաբերյալ, որովհետև քննարկումները շարունակվելու են նաև վաղը, մյուս օրը, բայց Մարալիկում գործում է նաև շտապօգնության ծառայություն, երկու մեքենա ունեն և կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում նաև շտապօգնությունը կարող է ապահովել հղիների տեղափոխման հարցը:
Մենք գտնում ենք, որ ավելի ճիշտ է մինչև ծնունդը սկսվելը տեղափոխումը ապահովվի, քան ծնունդը սկսվելուց հետո մենք բարդություննեի առաջ կանգնենք և չիմանանք՝ ինչ անել»,- նշել է Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Փաշայանը:
Ըստ նախարարության ներկայացուցչի՝ բաժանմունքի լուծարման որոշման հիմքում դրված են հստակ չափորոշիչներ, ըստ որոնց՝ յուրաքանչյուր ծննդաբերական բաժանմունք պետք է հագեցած լինի անհրաժեշտ բուժսարքավորումներով ու մասնագետներով, իսկ Մարալիկի բաժանմունքում անգամ անհետաձգելի դեպքերում կեսարյան հատումներ և վերակենդանացում անելու մասնագետներ ու սարքեր չկան, ինչը նման ուղղվածության բաժանմունքների գործունեության առաջին պարտադիր նախապայմաններից է:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, անդրադառնալով մարզպետարանում անցկացված քննարկմանը, նշել է, որ մի կողմից պետք է առաջնորդվել նախարարության չափորոշիչներով, իսկ մյուս կողմից՝ հաշվի առնել նաև խոշորացված համայնքի 17 գյուղական բնակավայրերի բնակիչների՝ դեպի այլ բուժհաստատություններ տեղափոխման դժվարությունները, քանի որ անհարժեշտ ենթակառուցվածքներն ու հասարակական տրանսպորտը հեռավոր գյուղերում բացակայում են:
«Մենք էս ընթացքում ժամանակ ունենք աշխատելու և որոշակի մոտեցումներ քննարկելու: Այսօր Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկում էինք որոշակի դետալներ։ Խնդիրները, որոնք այսօր մենք ունենք էդ տարածաշրջաններում, ես ինչքան գիտեմ, նաև Հայաստանի 9 այլ բաժանմունքներին է առնչվում, այսինքն` որոշումը կայացվել է անցած տարվա ավարտին` չֆինանսավորել գործիքակազմերով չափորոշիչներին չհամապատասխանող բաժանմունքները, և հիմնավորումը հիմնականում անվտանգ ծառայություն մատուցելն է, որակը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Քննարկման մասնակիցները նշել են, որ Մարալիկի Առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակվել-չփակվելու հարցի վերջնական պատասխանը կտրվի մի քանի օրից, շահագրգիռ կողմերի հետ ունեցած քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո: Եթե բաժանմունքը փակվի, ապա աշխատակիցները կստանան ծանուցագրեր, իսկ հնարավորության դեպքում կապահովեն աշխատանքով:
20:42 11.08.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծըՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում […] ...
20:37 11.08.2025
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը․ դատախազությունը կբողոքարկիՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։ «Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ: Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն […] ...
20:30 11.08.2025
«Մարսելի» ֆուտբոլիստը հարվածել է մրցակցին, թքել նրա վրաՖրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդն «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում հարվածել է Ամադու Օնանային, հետո էլ թքել է նրա վրա: Ինքնատիրապետումը կորցրած 23-ամյա խաղացողին փորձել է կարգի հրավիրել նրա հայրենակից, «Ասթոն Վիլայի» պաշտպան Թայրոն Մինգզը, որը բռնել է Գրինվուդի խաղաշապիկից ու, նրա վրա բղավելով, հեռու տարել Մեյսոնին: «Մարսելը» հաղթել է 3-1 հաշվով: Գրինվուդը խփել […] ...
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...