Պայմանների վատ լինելը երկրորդական է. Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատունը փակելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Պայմանների վատ լինելը երկրորդական է. Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատունը փակելու մասին

14:13 09.01.2020

«Եթե ուզում ենք որակյալ բժշկական ծառայություններ հենց այն մարդկանց համար, որոնք ճանապարհ էին փակում, միգուցե տեղեկատվության պակասի կամ սխալ մատուցման պատճառով, մենք պատրաստ ենք նրանց բացատրել, որ սա իրենց շահերից է բխում և ոչ թե իմ»,- այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հարցի, թե ինչ են քննարկելու մարալիկցիների հետ հանդիպման ժամանակ, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա պարզաբանեց, որ Մարալիկի ծննդատանը ծնունդների թիվը չի գերազանցում 100-ը, այնտեղ կա բժշկի, կադրերի բացակայության, շենքային պայմանների խնդիր, իսկ գումար ներդնելու և ծննդատունը զարգացնելու փաստը չի կարող անդրադառնալ ծնունդների թվի վրա:

«Պայմանների վատ լինելը երկրորդական է: Առողջապահությունը կենտրոնացված ծառայության մատուցում է, և հնարավոր չէ ցանկացած ծառայություն մատուցել ցանկացած կետում: Մարալիկում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել, դրա համար պետք է մեծ հիվանդանոց և ընդհանրապես, ինչքան ծնունդը մեծ է լինում, այնտեղ այնքան ավելի անվտանգ է ծննդաբերելը, անկախ այդ պահին ունեցած սարքավորումներից»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ այդ որոշումը միանձնյա չի կայացրել, այն կայացվել է 1.5 տարվա ընթացքում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա և ներկայացրեց այդ որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհ ավտոտնակում

09:43 21.08.2025

Հրդեհ ավտոտնակում

Օգոստոսի 20-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:37 21.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերը

09:30 21.08.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման ծրագրերը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին քննադատել է Արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու ծրագրերը։ «Մեծ Բրիտանիան դատապարտում է Պլանավորման մարմնի Իսրայելի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի որոշումը՝ E-1 բնակավայրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։ Եթե այն իրականացվի, այն կբաժանի Պաղեստինի պետությունը երկու մասի, ինչը կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում և […] ...

BACK_TO_TOP