ՀՀ ԱՆ 2 ՔԿՀ-ների աշխատակիցների կողմից թույլ տրվող հանցավոր թերությունների կանխման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին միջնորդագիր է ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+24.09 oC

ՀՀ ԱՆ 2 ՔԿՀ-ների աշխատակիցների կողմից թույլ տրվող հանցավոր թերությունների կանխման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին միջնորդագիր է ներկայացվել

15:53 09.01.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձին քրեական գործերով արձանագրվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցների ներթափանցման դեպքեր։

Մասնավորապես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, դատապարտյալ անձը 2019թ. նոյեմբերի 16-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար: Դատապարտյալին բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո նրա պահպանությունն իրականացնելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի հրամանով սահմանվել է ժամանակավոր պահակետ՝ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի՝ որպես պահախմբի ավագի, և 2 կրտսեր մասնագետի ներգրավմամբ:

Վերջիններս, սակայն, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, մշտական հսկողություն չեն ապահովել դատապարտյալի վարքագծի նկատմամբ. պահախմբի ավագը և անդամներից մեկը իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել է փախուստի: Արդյունքում ծանր հանցագործության կատարման համար դատապարտված անձը, առանց օրինական հիմքերի, հայտնվել է ազատության մեջ: Նշված դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վերոնշյալ երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, և 2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Մեկ այլ դեպքում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով որոշում է կայացվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի 3 աշխատակիցների ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2019թ. նոյեմբերի 10-ին և 11-ին ընդգրկված լինելով Վաղարշապատի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ մի դատապարտյալի պահպանությունն իրականացնող պահախմբում, վերջինիս խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, մշտական հսկողություն չապահովելով դատապարտյալի վարքագծի նկատմամբ՝ չեն բացառել նրա հաղորդակցումը այլ անձանց հետ, թույլատրել են ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից, հիվանդանոց այցելած ընկերուհուն և ծանոթին թույլատրել են տեսակցել և արգելված իրեր՝ բջջային հեռախոս և ալկոհոլային խմիչք փոխանցել նրան:

Այդ պայմաններում դատապարտյալին հնարավորություն է ընձեռվել անարգել կապ հաստատելու և տեսակցելու այլ անձանց հետ, ինչի արդյունքում վերջինս ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց, ապօրինի պահել իր մոտ և փոխադրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ: Թմրամիջոցը հիմնարկի տարածք անցկացնել չի հաջողվել միայն ՔԿՀ ծառայողների կողմից կատարված անձնական զննությամբ այն հայտնաբերվելու և վերցվելու պատճառով:

Վերը հիշատակված դեպքերում ՀՀ ԱՆ նշված ՔԿՀ-ների առանձին ծառայողների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու արդյունքում ոչ միայն չեն լուծվել քրեակատարողական ծառայությունների առջև դրված խնդիրները, այլև խոչընդոտվել է ազատազրկման դատապարտված անձանց ուղղման պետության գործառույթի, պատժի նպատակների իրականացումը:

Հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հաճախակի դրսևորումները՝ վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից այս ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացվող կոշտ քաղաքականության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն վարչության պետի ուղեկցական գրությամբ  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել է միջնորդագիր՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը, ՔԿՀ-ներում հանցագործություններ կատարող և դրանցում ներգրավվող ծառայակիցների արարքների հանդեպ աշխատակիցների անհանդուրժողականությունը խթանելու նպատակով նախորդ տարեվերջին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խրախուսական պարգևատրման էր արժանացրել նշված երկու քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողների: Ծառայողական պարտքի հանդեպ վերջիններիս դրսևորած արժանապատիվ կեցվածքի շնորհիվ բացահայտվել էին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP