19:14 11.01.2020
Կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ` Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվեց, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրվեց հասարակական կազմակերպության, տվյալ դեպքում՝ հայկական Կարմիր խաչին: Ընկերության հետ կառավարությունը կնքել է պարտավորությունների ստանձնման հուշագիր, սակայն տարեսկզբից նախատեսված ընթացակարգով կազմակերպությունը տուն-ինտերնատի տարեցների խնամքը դեռ չի ստանձնել:
Հիշեցնենք, որ Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի լուծարման մասին առաջին ծանուցումները աշխատակազմն ու տնօրինությունը ստացել էին 2019թ. հոկտեմբերի 16-ին:
2020թ. հունվարից նախատեսված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին տուն-ինտերնատում դեռ չեն անցել: Աշխատակազմը նույնն է, մատուցվող ծառայություններն էլ՝ անփոփոխ: 160 խնամվողների կարիքները հոգալու պարտավորությունը ստանձնել է Կարմիր խաչը, բայց լիազորությունների կատարմանը դեռ չի անցել:
«Որպեսզի խնամքի պրոցեսը մեկ ժամ անգամ չխաթարվի, երկարաձգվել են պայմանագրերը սնունդ մատակարարող կազմակերպությունների հետ, մեր ներքին պահեստային ռեզերվի հաշվին ապահովում ենք կենցաղային մաքրիչ նյութերի կարիքները, մնացած պրոցեսները կախված են նախարարությունից: Ե´վ ֆինանսավորման ձևը, և´ կարգավիճակը, և´ իրավական չափորոշիչները տալու են նրանք»,- նշում է Գյումրիի տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը:
Հաստատության տնօրենի մեկ տարվա պաշտոնակատարի համար էլ հստակ չէ, թե ինչ կարգավիճակով ու ինչքան են պարտավորությունները ժամանակավոր կատարելու: Աշխատանքային պայմանագրերի վերակնքումներ չեն եղել, բայց նախապես ստացած ծանուցագրերում դեկտեմբերի 30-ի վերջնաժամկետը փոխվել է, ստորագրել են նոր ծանուցումներ:
«Ծանուցագիրն արդեն ստորագրել ենք, գիտենք, որ մենք մարտի 1-ից կրճատված ենք: Մեր վիճակը անորոշ է»,- ասում է տուն-ինտերնատի աշխատակից Խանում Մանուկյանը։
«Չգիտենք՝ ինչ չափորոշիչներով է առաջնորդվելու պարտականությունները ստանձնող կազմակերպությունը, չգիտենք՝ ինչ աշխատակազմ է պահելու ու ինչ հաստիքացուցակ, ընդհանրապես հստակեցում չկա, թե որ պահից ովքեր են գործազուրկ լինելու»,- նշում է հաստատության իրավախորհրդատու Գևորգ Սուլուկյանը։
71 աշխատակիցների մտահոգությունը աշխատանք կորցնելն է: Նոր գործատուն, տվյալ դեպքում՝ Կարմիր խաչը, թե ինչ պահանջներ կներկայացնի, առայժմ այդ մասին ոչինչ չի ասվում: Կողմ են, որ ծառայությունների որակն ու տարեցների խնամքի պայմանները բարելավվեն, բայց առաջարկում են, որ այդ ամենն իրականացվի իրենց աշխատանքային փորձն օգտագործելով: Պատրաստ են աշխատել նոր կազմակերպության հետ, եթե երկու կողմի պայմանները ընդունելի լինեն:
Կառավարության և Կարմիր Խաչի միջև ստորագրված հուշագրով տուն-ինտերնատի աշխատակիցների հետ պայմանագրերի վերակնքելը առնվազն 70 տոկոսի հետ պարտադիր է: Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ իրենց համար առաջնայինը կլինի որակյալ աշխատանքը:
«Ճիշտն ասած՝ որոշակի փորձաշրջան, իհարկե, հնարավոր է լինի, և եթե մենք կկարողանանք էդ փորձաշրջանի ընթացքում նորմալ որակ ապահովենք, բոլորովին նպատակ չկա որևիցե մեկից ազատվելու և նոր մարդկանց բերելու»,- պարզաբանել է Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:
Ընկերության գլխավոր քարտուղարը, միևնույն ժամանակ, չբացառեց ադմինիստրատիվ կազմի որոշակի կրճատումներ: Այս գործողություններին հասնելու համար երկու ամիս ուսումնասիրություններ են անհրաժեշտ հաստատությունում ՝ գնահատելու խնդիրներն ու կարիքները:
«Մենք մեր կողմից ներդրումներ ենք ունենալու, որը ուղղվելու է վերանորոգման աշխատանքներին։ Գյումրիի տուն-ինտերնատում նախատեսում ենք բնակելի վեց հատվածներից չորսի վերանորոգում և կահավորում, նաև կունենանք բնաիրային տեսքով ներդրումներ»,- նշել է Աննա Եղիազարյանը։
Նախատեսված աշխատանքների համար Կարմիր խաչը պարտավորվել է կատարել 163 միլիոն դրամի ներդրում: Մինչ լուծարային գործընթացի ավարտը ընկերությունը կլինի աջակցողի դերում, բայց ոչ՝ ծառայություններ մատուցողի:
Հաստատության վերջնական կառուցվածքային պատկերը պարզ կդառնա երկու ամսից:
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...
10:50 22.07.2025
Փարիզը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկներՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համար նոր սահմանափակող միջոցառումների առաջարկներ պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։ «Անցյալ հինգշաբթի, ԵՄ-ի հետ համատեղ, մենք ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել կրակը։ Եվ մենք կգնանք ավելի հեռու, քանի որ ես արդեն […] ...
10:40 22.07.2025
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […] ...
10:35 22.07.2025
Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։ ...
10:28 22.07.2025
Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...
10:20 22.07.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմՄեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...