«Վաճառված» աղջիկը փնտրում է մորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

«Վաճառված» աղջիկը փնտրում է մորը

18:26 11.01.2020

«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ մորից վերցված և այլ կնոջ հանձնված աղջիկը փնտրում է մորը:

Հրապարակման հետքերով SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Հայկուհի Խաչատրյանի հետ: Վերջինս պատմեց.

«Այդ աղջիկն ինքն է ինձ գրել «Հայոց մայրեր» շարժման ֆեյսբուքյան էջում: Նա այնտեղ հաղորդագրություն է գրել, որ ինքը վաճառված երեխաներից մեկն է: Ես շատ շտապ կապ հաստատեցի, խոսեցի հետը, նույնիսկ տվյալներ տրամադրեցի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին, որ նա էլ միջամտություն անի, փորձենք գտնել երեխայի կենսաբանական մորը»:

Խաչատրյանը հայտնեց՝ աղջիկը ծնվել է 1988թ. հոկտեմբեր ամսին, նրա կենսաբանական մայրն ունեցել է զույգ երեխաներ՝ տղա և աղջիկ, իսկ աղջկան պահած կնոջ երեխան մահացել է: Կենսաբանական մորն ասել են, որ աղջիկը մահացել է, միայն տղային են տվել: Այդ դեպքի մասին աղջիկը վերջերս է իմացել. մահվանից առաջ տատիկն է պատմել, և ինքն այժմ ուզում է իր կենսաբանական մորը գտնել:

Աղջիկն ապրում է Գյումրիում: Նա մեղադրում է իրենց դիմացի հարևան բժիշկին, որն անմիջական մասնակցություն է ունեցել վաճառքին:

«Տատիկը հստակ նշել է՝ «մայրիկդ գումար է տվել, ծնողներդ գումար են տվել, քեզ գնել են»: Ես չուզեցի շատ մանրանալ, սթրեսի ենթարկել աղջկան: Այս պահին որոնողական աշխատանքներ են և´ համացանցի հրապարակման միջոցով, նաև հանդիպում է կազմակերպվել ծննդատան տնօրենի հետ: Շատ գեղեցիկ աղջիկ է, անունը Անի է»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ արդյո՞ք Անին ծնողներից իբրև հուշ մնացած որևէ լուսանկար ունի կամ իրեն ասել են ծնողների մասին այլ տվյալներ, Խաչատրյանը պատասխանեց, որ աղջիկը ծնողներից ոչինչ չունի պահպանված, իրեն տատիկն է պահել:

«Երբ ասացի՝ մայրիկը գիտի՞, որ իր երեխան մահացել է, փոխարենը քեզ են տվել, նա ասաց. «Կարծում եմ՝ գիտի»: Երբ հարցրի մոր հետ առնչության մասին, ասաց, որ իրեն տատիկն է պահել-մեծացրել, մահվանից առաջ էլ խոստովանել է, որ այդպիսի դեպք է եղել»,- հայտնեց Խաչատրյանը:

Անիի մասին տվյալներ դեռևս չեն հրապարակվում: Անին փորձում է գտնել իր կենսաբանական մայրիկին՝ գաղտնի մնալով, որ տարիներ առաջ կատարվածի հետքերը չվերացնեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

20:38 21.08.2025

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

20:26 21.08.2025

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

SHANTNEWS

20:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP