13:54 13.01.2020
2019 թվականի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա: Նախորդ տարի այդ թիվը եղել է 64 հազար: Մեքենաների գծով բյուջեի եկամուտները կազմել են 95 միլիարդ դրամ կամ 58 միլիարդով ավելի` նախորդ տարվա համեմատ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մեր ընդդիմախոսներն ասում են, որ, օրինակ, 2019 թվականի ավտոմեքենաների այդպիսի աննախադեպ ներհոսք չենք ունենալու 2020 թվականին, ինչո՞վ եք պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշները:
56.4 միլիարդ դրամ վերադարձնելու վերաբերյալ մեր որոշումը նաև նպատակ ուներ չեզոքացնելու այն ժամանակավոր եկամտային էֆեկտը, որ մենք ունենք մեքենաներից 2019 թվականին: Մենք կարողացել ենք աննախադեպ ավելի շատ հարկեր վերադարձնել, դրանով իսկ նվազեցնելով մեր եկամտային ցուցանիշները՝ մենք, ըստ էության, նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ»,- ասաց Անանյանը:
20:56 21.08.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներումԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...