16:29 13.01.2020
Այսօր՝ հունվարի 13-ին, ներքաղաքական իրադարձություններից և առաջիկա զարգացումներից է խոսել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով` 2020-ին քաղաքական տարին հետաքրքիր է լինելու. Կարեն Քոչարյանն արդեն նկատում է զարգացումներ:
«2018 թվականից հետո ընդդիմադիր դաշտը փաստացի ամայացած էր: Ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի մնում», և այդ ամայությունը պետք է լցվի»,- ասաց քաղտեխնոլոգը:
Ընդդիմության տեղի համար պայքարում են ոչ միայն խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը, այլև արտախորհրդարանական ուժերը, իսկ շանսերը տարբեր են:
«Հանրապետականի և ՀՅԴ-ի համար շանսերը ամենափոքրն են այդ պայքարում, որովհետև Հանրապետականը չի շտապում ռեբրենդինգ լինել: Առհասարակ, բոլոր այն ուժերը, որոնք ասոցացվելու են կամ կապված են լինելու նախորդ 3 նախագահների հետ, մոտակա ժամանակներս որևէ շանս չեմ տեսնում»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Կարեն Քոչարյանը անդրադարձավ նաև Մարիամ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումներին` նկատելով, որ այստեղ առայժմ խոսակցությունները միայն բամբասանքի դաշտում են, քանի դեռ «Հայկական ժամանակը» չի հրապարակել իր ձեռքի տակ հայտնված փաստերը:
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` չշրջանցվեց նաև Սահմանադրական բարեփոխումների նորաստեղծ հանձնաժողովը: Իշխանությունը, ըստ քաղտեխնոլոգի, գնում է նախագահական և կիսանախագահական կառավարման:
«Իշխանությունը գնում է նախագահական և կիսանախագահականի, որին ես կողմ եմ, քանի որ Հայաստանը պառլամենտական երկիր չէ: Բացի դրանից՝ Նիկոլ Փաշինյանը տնտեսական լիդեր չէ, նա ավելի շատ քաղաքական լիդեր է և «ցանկանում է լինել նախագահի դերում»,- նշեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը` քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը մարդ է, մեզ նման մսից և արյունից, կարող է նաև սխալներ անել: Ասել՝ ամեն ինչ լավ է կամ վատ, սխալ կլինի, բայց կադրերի հարցում նա սխալվել է. սա հստակ ընդգծեց Կարեն Քոչարյանն ու ավելացրեց, թեպետ կան նաև լավ կադրեր` Դավիթ Անանյան, Սուրեն Պապիկյան, Տիգրան Ավինյան ու Մխիթար Հայրապետյան:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...