17:52 13.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը:
Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով.
«Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ:
Այսինքն՝ մենք կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրներ: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը:
Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, նաև երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև աղբ բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, և այդ ռեսուրսն արդյունք է ստեղծում, բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ: Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց, ընդհանուր առմամբ, այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է:
Քննարկումը ծավալվել է Հայաստանում աղբահանության ոլորտում առկա իրավիճակի, աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հիմնական ուղղությունների ու սկզբունքների, ոլորտում իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, աղբի վերամշակման հնարավոր տարբերակների և մեխանիզմների, այդ ուղղությամբ ներկայում հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքի, աղբահանության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերի շուրջ:
Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աղբի հավաքման, կառավարման և վերամշակման լիարժեք շղթայի ձևավորումը և, ի թիվս մի շարք այլ անելիքների, հանձնարարել աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ռազմավարությունների ստանդարտացման և այդ նպատակով համապատասխան չափանիշների մշակման վրա՝ տալով համապատասխան հանձնարարական:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...