Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ

15:30 14.01.2020

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ:

Հունվարի 14-ի դրությամբ` հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը դեռևս բաժին է ընկնում Երևանի մանկական ստացիոնարներին: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 40 հիվանդ (նախորդ տարվա 63-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են մինչև 5 տարեկան երեխաները: Ծայրահեղ ծանր հիվանդներ՝ պայմանավորված հետգրիպային բարդություններով առկա չեն:

Ընթացիկ տարվա հունվարի 13-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 77 կանչ, նախորդ տարվա 119 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 17 կանչ, նախորդ տարվա 29 կանչի փոխարեն:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Կրթական կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկումը։ Հունվարի 14-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 138 դպրոցում և 23 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական տեղեկացնում է շահագրգիռ կառույցներին:

Հիշեցենք, որ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Չնայած առողջապահության նախարարության հորդորներին, դեռևս խիստ ցածր է ռիսկի խմբերի ներկայացուցիչների սեզոնային գրիպի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, մասնավորապես՝

  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ 4,6%,
  • հղիներ՝ 3,1%,
  • քրոնիկ հիվանդներ՝ 7,9%,
  • 65-ից բարձր տարիքի անձինք՝ 1,5%:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

22:38 21.08.2025

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

22:29 21.08.2025

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP