12:44 15.01.2020
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Ես ձեզնից մեկն եմ, դուք՝ բոլորդ, Հայաստանի մասն եք։ Սրանք շնորհակալության, գովքի խոսքեր չեն։ Սա իրականություն է,-իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը միայն մեր շենքերը, պատմությունը, հողերը, լեռները, եկեղեցիները չեն։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս միասին։
Դուք Հայաստանի մասնիկն եք, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունե՞ք, թե ոչ։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայ երեխա, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ծնվում, եթե ծնվում է հայկական ընտանիքում, ապա նրա ծննդյան օրվա հետ նրա մեջ ծնվում է Հայաստանը։ Այսինքն՝ պարտադիր չէ Հայաստանում ծնվել՝ Հայաստանը քո մեջ ունենալու համար։
Ես երազում եմ, որ մի օր բոլոր հայերը վերադառնան հայրենիք, սակայն ես ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն այսօր վերադարձել է հայրենիք։ Վերադարձել է, որովհետև ունի հայկական անձնագիր, Հայաստանում ունի ազգականներ, սիրում է Երևանը, հայրենիքի համար պատրաստ է ծառայել։ Վերադարձել է, որովհետև երբ դժվարություն կամ անհրաժեշտություն լինի, պատրաստ է շատ բաներ զոհաբերել հայրենիքի համար, որովհետև պատրաստ է ծառայել իր հայրենիքին և այն հզոր ու ամուր դարձնել։ Միայն հզոր, ամուր և ուժեղ հայրենիքն է, որ մեզ բոլորիս դարձնում է միասնական, ամուր և վստահելի։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Լիբանանում, Ռուսաստանում կամ այստեղ, եթե ունենք հզոր և կայուն հայրենիք, բոլորս գիտենք, որ ունենք տուն, ուր դժվարության պահին կարող ենք գնալ»:
Նախագահ Սարգսյանը հորդորել է այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը և երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիներն են։
«Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է»,-ասել է նախագահը։
Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը դահլիճում գտնվող երեխաները հնչեցրել են մեծն Թումանյանի խոսքերը, որոնք փոքր-ինչ ձևափոխելով Արմեն Սարգսյանը դիմել է նրանց.
«Ապրե՛ք, երեխե՛ք, և մե՛զ պես ապրեք, որովհետև մենք հաղթող և ուժեղ ժողովուրդ ենք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից լա՛վ ապրեք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից ավելի մեծ հաղթանակներ ունեցե՛ք»:
Արձանագրելով, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է փոփոխվում, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն ժողովուրդները, որոնք ունեն որոշակի որակներ, պահպանել են իրենց ազգային մշակույթը, ինքնությունը, եկեղեցին, կրոնը, մշակույթը, լեզուն, կապված են իրենց հայրենիքի հետ, կարող են հաջողել։
«Այսօր Հայաստանի ուժը նաև դուք եք։ Դուք կարող եք կապել Հայաստանն աշխարհի հետ,– մեր հայրենակիցներին ասել է Հայաստանի նախագահը։ -Այն ժողովուրդները, որոնք հնարավորություն ունեն զարգացնել նոր տեխնոլոգիաները և արագ փոփոխվող աշխարհում կայուն և ինքնավստահ են, կկարողանան հաջողության հասնել։ Վստահեցնում եմ ձեզ, որ այդպես է լինելու, որովհետև իզուր չէ, որ մենք դարերով դժվարություններ և տառապանք ենք տեսել, անցել ենք ցեղասպանության մեծ փորձության միջով և դարձել ենք ժողովուրդ, որն ընդունակ է գոյատևել, վերականգնվել։ Մենք հաղթանակած ժողովուրդ ենք և մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի դրանով և հաղթանակի ոգին իր մեջ կրի։ Ես լիովին վստահ եմ մեր ապագայի համար, վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»:
Անդրադառնալով ԱՄԷ իր այցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես հարաբերությունների ավելի ջերմացման, այնպես էլ բազմաթիվ ծրագրերի տեսքով։
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...
19:32 05.07.2025
Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկումՄադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...
19:22 05.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասինՄեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր հանձնառությունը կատարելու գործում», – ասել է […] ...
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...