Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում․ նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում․ նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել համաժողովում

14:38 15.01.2020

Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում:

«Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու այստեղ և պատմելու է մյուս սերնդին կյանքի իր փորձառության մասին, ներկայացնելու է իր մտորումներն ապագայի մասին։ Հուսով եմ, որ այդ օրը դուք կհիշեք ինձ և հիսուն տարի հետո ինձ ձեր ողջույնները կուղարկեք,– ասել է նախագահը՝ դիմելով երիտասարդներին։-Դուք ապագան եք։ Կարծում եմ՝ ժամանակը մեր կյանքի մեծագույն արժեքներից մեկն է»:

Նախագահն առաջարկել է մի պահ ետ պտտել ժամանակի անիվն ու, օրինակ, հարյուր տարով ետ գնալ․

«Գնանք Հայաստանի փոքր գյուղերից մեկը, հանդիպենք կոշկակարի և ասենք. «Ողջույն վարպետ Պետրոս, ինչպե՞ս ես»։ «Ես կոշիկներ եմ կարում, ողջ գյուղը կրում է իմ կոշիկները։ Իմ ընտանիքը շարունակելու է իմ գործը, քանի որ դա շատ կայուն աշխատանք է»։ Նա կպատմի, թե որքան դժվար է գնալ և օգտվել կողքի գյուղի կոշկակարի ծառայություններից։ Ես նրան կասեմ, որ ապագայից եմ եկել, և նա կհարցնի, թե ով է ապագայում գյուղում կոշիկ կարողը։ Եվ ես կպատմեմ, որ չեմ ապրում գյուղում, շատ եմ ճամփորդում և կրում եմ կոշիկներ, որոնք հաճախ են բերվում Իտալիայից։ Նա կզարմանա, թե որտեղ է գտնվում Իտալիան, և ես կպատասխանեմ, որ այն հազարավոր քաղաքներ ու գյուղեր այն կողմ է…

Հարյուր տարի առաջ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխանցում էին իրենց երեխաներին, սակայն հիմա, երբ մենք քաղաքակրթությունների, ժամանակի, նոր տեխնոլոգիաների խաչմերուկում ենք, կայունությունն ամեն րոպե փոփոխվող աշխարհում նախ և առաջ ենթադրում է, որ չես կարող հույս ունենալ, որ արածդ աշխատանքը հավերժ կշարունակվի»:

Նախագահի խոսքերով՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։

«Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից,– ասել է նախագահ Սարգսյանը։ -Այսօր այդ ամենը շատ ավելի հեշտ է։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում։ Եթե տարիներ առաջ ասեիք, որ մեկը կարող է միլիարդատեր դառնալ 25 տարեկանում, մարդիկ կծիծաղեին ձեզ վրա։ Սակայն այսօր, երբ խոսում եմ երիտասարդների հետ, բոլորը ցանկանում են լինել ապագա Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս։ Սա ցույց է տալիս, որ աշխարհը փոխվում է։ Հաջողության է հասնում նա, ով կարողանում է վերցնել տեղեկատվությունը, ուսումնասիրել և օգտագործել այն, ունի տեսլական և կարողանում է մշակել այդ տեղեկատվությունն ու գնալ 30-40 տարի առաջ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու տարիներ հետո։ Նա պետք է ունենա տեսլական, ծրագիր, ռազմավարություն և ամեն օր կյանքի կոչի դա»:

Որպես օրինակ ներկայացնելով տիեզերք թռչելու իր երազանքը՝ նախագահն ասել է 

«Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե՞ ոչ։ Սկզբում ես գիտնական էի, իսկ տիեզերք գնալու համար պետք է ֆիզիկապես ամուր լինել, պատրաստված, լինել աստղագետ, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ մաթեմատիկոսը չէր կարող դա անել։ Հետո ես դարձա դիվանագետ, ապա վարչապետ, հետո դարձա ազատ մարդ, գործարար, սակայն երազանքս շարունակում է մնալ։ Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»:

Նախագահ Սարգսյանն արձանագրել է, որ աշխարհը փոխվում է, սակայն մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է։

«Մենք չպետք է վախենանք այդ փոփոխություններից,- նշել է նա։ -Ամեն բան շատ ավելի արագ է փոխվելու, փոխվելու է ամեն օր։ Եթե 1960-70-ականներին կային միայն երկու գերտերություններ, որոնք կարող էին տիեզերք մարդ ուղարկել, ապա հիմա անգամ մասնավոր ընկերություններն են մտածում այդ մասին։ Տիեզերք թռչելը դառնալու է սովորական մի բան։ 30, 40, 50 տարի առաջ բոլորը վախենում էին, որ համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն իրենց աշխատանքը։ Սակայն համակարգիչները հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեցին։ Հիմա գալիս է արհեստական բանականությունը, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ձեր բնական, մարդկային բանականությունը միլիոնավոր անգամ ավելի հզոր է, քան որևէ արհեստական բանականություն։ Այն կօգնի ձեզ ստեղծելու ռոբոտներ, կբազմապատկի ձեր ֆիզիկական ուժը, քանի որ դուք կօգտագործեք ռոբոտներ, այն ձեր կյանքն ավելի ստեղծարար կդարձնի։ Դուք կզբաղվեք ոչ թե ֆիզիկական գործերով, այլ ստեղծագործելով։

Մենք սկսել ենք գիտակցել, թե որքան օգուտներ ունենք արդյունաբերական հեղափոխությունից, սակայն, միևնույն ժամանակ, մենք մեծ վնաս ենք հասցրել բնությանն ու կլիմային։ Սակայն, օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որը ստեղծում ենք արդեն հարյուրավոր տարիներ, կկարողանանք բուժել աշխարհի վերքերը։ Նոր տեխնոլոգիաների ու ձեր տաղանդի միջոցով կարող ենք մաքրել մեր աշխարհը։ Աշխարհը բուժելու և մեզ առաջ տանելու երեք լուծում կա՝ առաջինը տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծել են մարդկության հանճարները։ Եվ դուք շարունակելու եք այդ գործը։ Երկրորդը մարդկային ներուժն է, որը լիարժեք օգտագործված չէ․ դա երիտասարդների, այդ թվում և կանանց տաղանդն է։ Եվ երրորդը՝ պետք է լինել խելացի։

Թող Աստված օգնական լինի մեզ, որպեսզի մենք լինենք բավարար չափով խելացի։ Մենք չպետք է վախենանք տեխնոլոգիաներից։ Միակ բանը, որից պետք է վախենանք, հենց մենք ենք, քանի որ մենք կարող ենք օգտագործել միջուկային էներգիան ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս։ Մենք կարող ենք ցանկացած հիանալի գաղափար օգտագործել հօգուտ կամ ի վնաս։

Ուստի իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

19:09 05.07.2025

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններ

19:05 05.07.2025

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

BACK_TO_TOP