18:17 15.01.2020
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։
Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին է լինելու աշխարհի ապագան։
«Կայունության մասին խոսելը հեշտ է թվում, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, քանի որ կայունությունը միայն ժամանակի հետ չի կապված, այլ՝ շատ բաղադրիչներ ունի,– ասել է նախագահը։– Պետք է հաշվի առնել ազգային կերտվածքը, երկրի զարգացման փուլը, երկրի կառավարման ձևը։
Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, որը քիչ կանխատեսելի է, որտեղ յուրաքանչյուր փոքր միավոր, ինչպիսին նաև Հայաստանն է, ազդեցություն ունի, կարող է լինել հաջողակ։ Այդպիսին է նաև ԱՄէ-ն՝ փոքր, բայց հզոր և հաջողակ երկիր։ Փոքր երկրներում անհատների ուժը հզորանում է։ Հատկապես Հայաստանը հատուկ ազգային կերտվածք ունի։ Հայաստանը վայր է, որտեղ անհատի ուժը միանգամայն հզոր է։ Հայաստանը տեխնոլոգիական երկիր է, և մարդկանց կապվածությունը «Ֆեյսբուքին» բարձր մակարդակի վրա է, հասարակությունը ներգրավված է կայունության ապահովման գործընթացում»։
Նախագահ Սարգսյանի խոսքերով՝ երկրի կայունության ապահովման համար պետք է ունենալ ակտիվ հասարակություն, հատուկ հետաքրքրվածությամբ բիզնես։
«Երբ երկիրը հստակ տեսլական ունի, թե ինչ ձեռքբերումներ է ցանկանում գրանցել, կարելի է հասնել դրանց՝ տարբեր կողմերի միջև ներդաշնակություն ստեղծելով, նախ և առաջ ներգրավելով հասարակությանը, շփվելով մարդկանց հետ,– ասել է նախագահը։– Այսօր ավելի հեշտ է հասարակության հետ շփումը․ կարելի է նրա հետ ամեն օր խոսակցություն ծավալել, ներգրավել նրան և դարձնել խնդիրների լուծման մասնակից, քանի որ նաև նրանք են ստեղծում խնդիրները։
Կայունությունն այն չէ, ինչը մեզ հարմարավետության գոտում է պահում, մենք պետք է ստեղծենք կայունություն անկանխատեսելիություններով լի աշխարհում։ Նոր աշխարհում կայունությունը կնշանակի զարգացում և հնարավորություն։ Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս լուծել բնության և եղանակային փոփոխության հետ կապված շատ խնդիրներ։ Վերջիններս ի հայտ են եկել արդյունաբերական հեղափոխությունների արդյունքում։ Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը զուգահեռ, նաև վնաս է հասցվել մոլորակին։ Սակայն դրական կողմն այն է, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք կարող ենք կիրառել արևային էներգիան, միջուկային էներգիան։
Մենք նոր աշխարհի խաչմերուկում ենք, և երբ դիտարկում ենք կայունությունը, այն ամբողջովին տեսլականի, զարգացման և հնարավորությունների մասին է: Ապագայի համար ամենակարևոր արժեքը լինելու է մարդը:
Մարդկության բարոյականությունը և ներգրավվածությունը վճռորոշ են դառնում, քանի որ առաջընթացի, կայունության, զարգացման, հնարավորության ստեղծման համար անհրաժեշտ գործիքները դառնում են շատ ավելի հզոր: Մարդկությունն այլևս նույնը չէ, ինչ հազարավոր տարիներ առաջ էր, երբ նրա ձեռքին մուրճն էր: Այսօրվա մարդը հզոր ուժ ունի իր ձեռքում»:
Կայունությունը և կլիմայական փոփոխությունները ժամանակի ընթացքում ավելի շատ մարտահրավերների են հանդիպում: Ո՞րն է փոքր երկրների դերը այս հարցում․ ի պատասխան այս հարցադրման՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ 21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները շատ հզոր են դառնում, նորարարությունը զարգանում է արագ տեմպերով, անհատները հզորանում են, իսկ ստարտափը կարող է դառնալ բազմամիլիարդանոց ընկերություն, ապա նույն կերպ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ լինել, այլ նաև հզոր:
«Դա կախված է, թե ինչքան լավ ես դու կազմակերպված և ինչքան լավ ես հաղորդակցվում աշխարհի հետ, ինչպիսի հեռահար զարգացումների ծրագիր ունես տեխնոլոգիաների ոլորտում, ինչքան ջանք ես ներդնում,– նշել է Արմեն Սարգսյանը:– Եթե խոսենք իմ երկրի մասին, որը փոքր է, բայց շատ ավելի մեծ է որպես ազգ, ապա մենք այսօր՝ 21-րդ դարում, ունենք առավելություններ, որոնցից մեկն այն է, որ մենք համաշխարհայնորեն փոխկապակցված ազգ ենք:
Եթե դուք մտածեք «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ այլ սոցիալական ցանցի մասին, ապա հայերի համար կա մեկ այլ ցանց, որը կոչվում է ազգային: Հայերը, անկախ նրանից ապրում են Արգենտինայում, Կալիֆոռնիայում, Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ում կամ մեկ այլ երկրում, հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, նրանք կապված են իրենց պատմության և հայրենիքի հետ, նրանցից շատերը նշանակալի ներդրում ունեն աշխարհի զարգացման գործում: Այդպիսով ստեղծվում է համաշխարհային ցանց, որը մեծ առավելություն է: Երեք, չորս և նույնիսկ հինգ անգամ ավելի շատ հայեր ապրում են արտերկրում, քան Հայաստանում: Նրանք տարբեր մշակույթ, գիտելիք ունեն և հաջողությամբ մեր երկիրն աշխարհին են կապում։ Նրանք կարող են իրենց շարունակական ներդրումն ունենալ մեր երկրի հաջողության համար»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե՝ հանրային քաղաքականության մեջ ո՞րն է կրթության դերը, կրթությունը ինչպիսի՞ դեր կարող է ունենալ հասարակություններն ավելի կայուն դարձնելու համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ կրթություն ասելով՝ նկատի չունի միայն դպրոցը կամ համալսարանը:
«Առաջին հերթին մենք պետք է գիտակցենք, որ մենք այն ենք, ինչ կանք, ինչ սովորում ենք մեր կյանքի ընթացքում,- նշել է նախագահը:– Այն պահին, երբ դադարենք սովորել, մարդկության պատմությունը կավարտվի, քանի որ սովորելն է առաջընթացի հիմնական ճանապարհը: Այսօր կրթությունը դառնում է ոչ միայն բիզնես, որը շատ կայուն ու հետաքրքիր է և կարող է օգնել շատ գումար վաստակել, այլև մեր զարգացման ամբողջական մասը: Առանց բազմակողմանի կրթական համակարգի, նոր տեխնոլոգիաների զարգացում չի լինի: Դուք կարող եք աշխարհի ամենալավ լաբորատորիան ունենալ, բայց եթե չունեք երիտասարդ, կրթված ուսանողներ, ապա երբեք չեք հաջողի: Աշխարհի մեծ ընկերությունները փորձում են ներգրավել անհատի ստեղծարարությունը, քանի որ առաջատար ինժեներներին սովորեցնելու, նրանց քայլ առ քայլ առաջ տանելու մոդելը երբեմն չի աշխատում: 21-րդ դարը ստարտափերի դար է: Աշխարհն ինքնին ստարտափ է: Այդպիսով՝ դուք պետք է օգտվեք գիտելիքի, երիտասարդների նորարարության էներգիայից: Կրթությունն արտադրության, նորարարության, բիզնեսի միավորումն է:
Մենք պետք է նաև վերանայենք, թե ինչպես ենք սովորեցնում, քանի որ սովորեցնելու դասական մոդելը հնացել է: Կարո՞ղ եք պատկերացնել երիտասարդների, որոնք իրենց կյանքը սկսել են Ipad-ով, տեղեկատվության այդքան մեծ պաշարով, կյանքի նման արագությամբ, 45 րոպե տևողությամբ դասաժամին նստել և պարզապես ինչ-որ բան կրկնել: Ոչ: Երբեմն նկատում եմ, որ փոքր երեխաները չեն կարողանում 15, 20 րոպեից ավելի նստել կամ կանգնել: Նրանք ապագայից եկած երեխաներ են, որոնք լցված են մեծ էներգիայով: Մենք պետք է նորացնենք երեխաներին կրթելու մեթոդները՝ դրանք ավելի ճշգրիտ, ընդգրկուն, արագ, կարճ դարձնելով, պետք է նրանց սովորեցնենք վերլուծել: Արհեստական բանականությունը կարող է տրամադրել հիմնական ինֆորմացիան, վերլուծություն, և ձեր ուժը նրա մեջ է, թե ինչպես կկարողանաք այն օգտագործել և դրանից ինչ-որ նոր և հզոր բան ստանալ: Արհեստական բանականությունն ամենուր է լինելու, և մենք պետք է կրկին մտածենք, թե ինչ է կրթությունը, ինչպես պետք է սովորեցնենք մարդկանց: Դասական համալսարանը հիանալի ձեռքբերում է, բայց անհրաժեշտ են բարեփոխումներ:
Նոր աշխարհում յուրաքանչյուրին ընձեռված է մեծ և փոքր հնարավորություն: Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով»:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...