Սկսվում է Դոնալդ Թրամփի դատավարությունը երկրի Սենատում․ «Ամերիկայի ձայն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Սկսվում է Դոնալդ Թրամփի դատավարությունը երկրի Սենատում․ «Ամերիկայի ձայն»

22:21 16.01.2020

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի մասին հոդվածները հանձնեց Սենատին։ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ենթարկվելուց հետո, Թրամփի շուրջ դատական գործը լսվելու է վերին պալատում։

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Դեմոկրատ մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատում այս հարցը քննարկվել էր 4 շաբաթ։ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և դատական հարցերով հանձնաժողովի նրա պաշտոնակից Ջերոլդ Նադլերը նույնպես կմասնակցեն Սենատում Թրամփի դատավարությանը։ Նադլերի խոսքերով՝ նախագահի մեղքը հաստատող նոր փաստաթղթեր են հայտնաբերվել ու հավելյալ վկաներ ներկայացել։

Դեմոկրատները պիտի փորձեն ապացուցել, որ Թրամփը չարաշահել է իրեն տրված իշխանությունը, երբ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է նրան միջամտություն ցուցաբերել ԱՄՆ-ի եկող նախագահական ընտրություններում։

Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի համաձայն՝ երկու կողմերն էլ կներկայացնեն իրենց գործերը, մինչև վկաների հարցի քննարկումը։

Հանրապետական սենատոր Ջոն Քենեդին էլ ասում է, թե մեղադրող ու պաշտպանական կողմերի վկայությունները լսելուց հետո միայն իրենք կհայտարարեն, արդյո՞ք կարիք կա հավելյալ վկայություններ լսելու, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է Սպիտակ տանը, ապա պետք է ասել, որ ըստ նախագահական պալատի՝ նախագահ Թրամփի պաշտպանությունն այնքան դյուրին է լինելու, որ հարցի քննարկումը Սենատում կավարտվի ամենաուշը երկու շաբաթից։

Սակայն նախորդ դեպքում՝ Բիլ Քլինթոնի նկատմամբ իմփիչմենթի հարցով սկսված դատավարությունը 1999 թվականին պահանջեց ավելի քան մեկ ամիս։

Սենատում Թրամփի դատավարությունը սկսվելու է այսօր, Վաշինգտոնի ժամանակով ժամը 14։ՕՕ-ին, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը Սենատում հանդես կգա երդումով, որից հետո կընդունի սենատորների երդումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառով

20:13 14.06.2025

Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառով

Հայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

17:00 14.06.2025

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

16:50 14.06.2025

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

Իրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

16:41 14.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

16:32 14.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...

BACK_TO_TOP