22:30 18.01.2020
Պանամայում՝ հեռավոր բնակավայրերից մեկում, չարքերը քշելու արարողության ժամանակ յոթ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Շուրջ երեք ամիս առաջ տեղի բնակիչները մուտք են գործել քրիստոնեական քիչ հայտնի սեկտա՝ «Աստծո նոր լույսը» անունով: Հունվարի 11-ին հավատացյալների համայնքի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ տեսիլք է ունեցել. իրեն այցելել է Աստված և պահանջել, որ տեղի բնակիչները մեղանչեն, իսկ դրանից հրաժարվողներին անհրաժեշտ էր սպանել:
Նշված համայնքի շուրջ տասը ներկայացուցիչներ տեղի բնակիչներին բռնի ուժով տարել են կառույց, որն իբրև եկեղեցի էր ծառայում նրանց: Բնակիչներին կապել են և մի քանի օր շարունակ ծեծել են փայտերով, տարբեր փորձությունների ենթարկել, որ վերջիններս մեղքերի թողություն ստանան:
Բնակիչներից երեքը կարողացել են փախչել: Ջունգլիների միջով երկար ճանապարհ անցնելով՝ նրանք հասել են մոտակա բնակավայր, որտեղ հիվանդանոց կար: Իշխանությունները հենց նրանցից են իմացել կատարվածի մասին: Դրանից հետո դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինները: Ոստիկանները թեպետ սպասում էին ինչ-որ սարսափելի պատկերի ականատես լինել, սակայն տեսածը, միևնույն է, զարմացրել է նրանց: Կրոնական այդ համայնքի ներկայացուցիչները այծ էին զոհաբերել և շարունակում էին տանջել տեղի բնակիչներին:
Ոստիկանները փրկել են 14 վիրավորների, նրանց թվում՝ երկու հղի կանանց և մի քանի երեխաների: Վերջիններիս հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռներով: Եկեղեցուց երկու կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել են յոթ մարդու նոր գերեզմաններ. վերջիններս մահացել էին չարքերը քշելու արարողության ժամանակ: Սպանվել էր հղի կին՝ իր երեխաների հետ, որոնցից փոքրը մեկ տարեկան էր, սպանվել էր նաև նրանց 17-ամյա հարևանուհին: Քննիչները ենթադրում են, որ կատարված սպանություններին մեղսակից է նաև սպանված հղի կնոջ հայրը:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...