17:51 18.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն այսօր ՀՀ և Արցախի խորհրդարանների համատեղ նիստում նշեց՝ այսօր հիշում և ոգեկոչում են Բաքվում տեղի ունեցած ջարդերի ու բռնությունների 30-րդ տարելիցը: Նա անդրադարձավ 30 տարի առաջ Բաքվում ստեղծված իրադրությանը և որոշ ադրբեջանական արձագանքներ ներկայացրեց:
«Գաղտնիք չէ, որ ջարդերը կազմակերպվել են ազգայնամոլական, հակահայկական, ծայրահեղական հայացքներով աչքի ընկնող Ադրբեջանի «Ժողճակատ» կուսակցության կողմից՝ Բաքվի խորհրդային վարչակարգի աջակցության և թողտվության պայմաններում: 1990 թ. հունվարի 2-ին ժողճակատային էթիբար Մամեդովը, հրապարակայնորեն դիմելով կոմունիստական ուժերին, պահանջում է՝ կտրեք բոլոր կապերը Հայաստանի հետ, Ադրբեջանի օրենքներին չենթարկվելու համար զրկեք Ղարաբաղի հայերին քաղաքացիությունից և դուրս շպրտեք հայերին հանրապետությունից: Սա, փաստորեն, Ադրբեջանի և ԼՂԻՄ-ի հայաթափումը շարունակելու և պետական մակարդակով օրինականացնելու կոչ էր»,- ասաց նա:
Հայրապետյանը նշեց՝ այս հայտարարությունից օրեր անց մեկ այլ ժողճակատային հեռուստատեսությամբ նշում է, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցի բազմաթիվ փախստականներ անտուն են մնացել, մինչդեռ բազմաթիվ հայեր շարունակում են բնակվել հարմարավետ պայմաններում: Ջարդերի նախօրեին ադրբեջանական կոմկուսի առաջին քարտուղար Վեզիրովը հայտնում է, որ Կոմկուսը և Ժողճակատը միավորվել են հանուն Ղարաբաղի:
«Այդ օրերին Բաքվում ձևավորվում է «Ազգային պաշտպանների խորհուրդը», որ նպատակ ուներ մեկնել ԼՂ, իրենց բնորոշմամբ, «ռազմական գործողությունների գոտի», սակայն մնում է Բաքվում և ակտիվ մասնակցություն ունենում տեղի հայերի դեմ իրագործվող բռնություններին: Տարիներ անց այդ խորհրդի փոխնախագահը հանրային ելույթներից մեկում խոստովանում է. «հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին, մեզ համար վտանգավոր էին», փաստացի, ամեն ինչ կանխամտածված և ծրագրված էր»,- նշեց պատգամավորը:
Հայրապետյանն ասաց, որ Բաքվի ջարդերի վերաբերյալ հետաքննություն այդպես էլ չիրականացվեց: Պատգամավորը շեշտեց՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ որևէ սակարկման կամ զիջման:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...