Նունե Սարգսյանը Քուվեյթում շեյխուհու կենտրոնում երեխաների համար անգլերենով ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Նունե Սարգսյանը Քուվեյթում շեյխուհու կենտրոնում երեխաների համար անգլերենով ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը

14:37 20.01.2020

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն։

Տիկին Նունե Սարգսյանի և շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, Երևանում: Այդ հանդիպման ընթացքում, հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները, նրանք որոշել էին ամրապնդել կապերն ու համագործակցությունը, որը վերածվել է ջերմ բարեկամության (դրա վկայությունն է նաև այն, որ քուվեյթական կողմը հոգացել է հայկական պատվիրակության՝ այցի հետ կապված բոլոր ծախսերը)։ Հայաստանում շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահը այցելել էր մի շարք մշակութային հաստատություններ, ինչպես նաև հյուրընկալվել «Երևան իմ սեր» հիմնադրամում, ծանոթացել հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահը, որը ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունի, հետաքրքրվել էր պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու ծրագրերով:

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ քուվեյթյան այցի օրակարգը ևս հագեցած է եղել կրթամշակութային ծրագրով։

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հյուրընկալել է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահը։ Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանք նշել են, որ իրենց երկրներին ու ժողովուրդներին, հարուստ անցյալից բացի, միավորում են նաև վստահելի ներկան և խոստումնալից ապագան։ Շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահն ասել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հայաստան, ինչպես նաև շատ տպավորված է այն ամենով, ինչին ծանոթացել է մշակութային հաստատություններ այցելության ընթացքում։

Շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահի կեցավայրում տեղի ունեցած հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալությունն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հայաստանի նախագահի տիկինն ասել է, որ մշակութային երկխոսությունը ժողովուրդների փոխըմբռնման լավագույն հարթակներից մեկն է, իսկ Հայաստանի և Քուվեյթի պարագայում այն շատ ամուր է և ընդգրկուն։ Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի և Հայաստանի գիտամշակութային հաստատությունների համագործակցության հնարավորությունները, կարևորել փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը, մասնավորապես հայկական մշակութային ժառանգության ներկայացումը Քուվեյթում և իսլամական մշակույթի ու արվեստի ներկայացումը Հայաստանում:

Քուվեյթի Պետություն այցի շրջանակում Նունե Սարգսյանն այցելել է շեյխուհի Հուսայի Ամրիկանի կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին ու դրանց պատմությանը։ Տիկին Սարգսյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների և այնտեղ ներկա երեխաների հետ, վերջիններիս համար անգլերենով ընթերցել իր հեղինակած հեքիաթներից մեկը։

Շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահի ուղեկցությամբ Հայաստանի նախագահի տիկինն այցելել է «Յարմուկ» մշակութային կենտրոն, որտեղ դիտել է հանրահայտ Ալ Սաբահ հավաքածուի ցուցանմուշները։ Շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահը Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատերն է։ Տիկին Նունե Սարգսյանը և շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահը քննարկել են Ալ Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։ Ալ Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ:

Քուվեյթի ազգային գրադարանում տիկին Նունե Սարգսյանը հանդիպում է ունեցել մշակույթի, արվեստի ազգային խորհրդի տնօրեն Քամել Աբդուլ Ջալիլի հետ։ Նա եղել է նաև «Բեյթ Աբդալլահ» մանկական կենտրոն» հիվանդանոցում:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահի տիկինը հանդիպել է Քուվեյթի տեղեկատվության և երիտասարդության հարցերով նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիի հետ:

Քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև մշակութային կապերի սերտացմանը, գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են մշակութային տարբեր ձեռնարկների, փոխանակման ծրագրերի, մշակութային օրերի անցկացումը: Տիկին Սարգսյանն ասել է, որ մշակույթը ժողովուրդների և երկրների փոխըմբռնման, միմյանց մոտեցնելու յուրահատուկ լեզու է, որը հասկանալի և սրտամոտ է բոլորին: Նա հույս է հայտնել, որ իր այցելությունը ևս մի ազդակ կդառնա հայ-քուվեյթական կրթամշակութային հարաբերությունների սերտացման, համատեղ ծրագրերի իրականացման համար։ Տիկին Նունե Սարգսյանը նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիին հրավիրել է այցելել Հայաստան:

Հայաստանի նախագահի տիկինը այցելել է նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարան, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ։ Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է:

Տնօրինության, սկաուտների, աշակերտության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթամշակութային, ազգային ինքնության պահպանության խնդիրներին։ Նշելով, որ վարժարանում իրոք թևածում է ազգային ոգին, տիկին Նունե Սարգսյանը բարձր է գնահատել վարժարանի նշանակությունը մեր լեզվի, հավատքի, հայապահպանության, հայեցի դաստիարակության գործում և շնորհակալություն հայտնել վարժարանի ուսուցչակազմին և աշակերտությանը՝ ազգային բարձր ինքնագիտակցության, ազգային արժեքներին հավատարմության համար։ Տիկին Սարգսյանը մաղթել է, որ մեր հայրենակիցները ամուր պահեն իրենց ազգային արմատները և կապը հայրենիքի հետ, հավատան իրենց ուժերին և վաղվա օրվան, շարունակեն նորանոր ձեռքբերումներ ունենալ:

Տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի հայ ազգային վարժարանին է նվիրել իր հեղինակած գրքերից։

Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցում տիկին Սարգսյանը մասնակցել է պատարագի, այնուհետև հանդիպել ազգային վարչության ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել ազգային, մարզական, մշակութային մարմինների գործունեությանն ու նրանց կարևոր ու անգնահատելի դերին հայապահպանության, Քուվեյթի հայ համայնքի համախմբման գործում։ Նշվել է, որ հայկական համայնքը ճանաչում և հարգանք է վայելում Քուվեյթում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

19:09 05.07.2025

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններ

19:05 05.07.2025

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

BACK_TO_TOP