18:50 21.01.2020
Իտալական La Verità պարբերականում լույս է տեսել Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակին նվիրված հոդված: Հոդվածը կրում է «Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդը» խորագիրը. «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը.
«30 տարի առաջ հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն բացառապես ազգային պատկանելության համար:
Արդեն անցել է 30 տարի, բայց Ադրբեջանը շարունակում է թաքցնել ճշմարտությունը։ 30 տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին Բաքվում բնակվող հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն՝ բացառապես ազգային պատկանելության համար: Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Չնայած 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայերի ջարդերից հետո ամբողջ Ադրբեջանում հայերի նկատմամբ ծավալված հետապնդումների և բռնաճնշումների հետևանքով Բաքվի հայությունը ևս հարկադրված էր եղել արտագաղթել, այնուամենայնիվ 1990թ. սկզբին այնտեղ դեռ բնակվում էր մոտ 40 հազար հայ՝ մեծ մասամբ տարեցներ՝ միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ, որոնք կա՛մ չէին կամենում, կա՛մ պարզապես չէին կարող հեռանալ քաղաքից:
Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը։ Ըստ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, էթնիկ պատկանելության պատճառով սպանվել և բռնություններին զոհ է գնացել ավելի քան 450 մարդ: Թալանվել ու բռնագրավվել է Բաքվի հազարավոր հայ բնակիչների ողջ անշարժ ու շարժական գույքը: Հատկանշական է, որ որոշ ականատեսների վկայությամբ այս բռնարարքներին զոհ են գնացել նաև հրեաներ, ռուսներ և այլ օտարազգի քաղաքացիներ միայն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի: Վայրագություններից մազապուրծ եղած բոլոր հայերը ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո գաղթեցին Բաքվից՝ բնակություն հաստատելով աշխարհի տարբեր երկրներում:
Ընդհանուր առմամբ, Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Քաղաքում, որտեղ մշտապես եղել է հայկական ներկայություն, 1980-ական թթ. վերջին բնակվել է շուրջ 300 հազար հայ։ Չնայած բնակչության տոկոսային հարաբերակցությամբ հայությունը երբեք մեծամասնություն չի կազմել Բաքվում, բայց Բաքվում հայերն ի սկզբանե ունեցել են բարձր դիրք, զբաղեցրել են նշանակալի պաշտոններ, ծավալել ակտիվ ճարտարապետաշինարարական, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն, հատկապես՝ նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը (սկսել է գործել 1869-ին) պատկանել է ազգությամբ հայ Ի. Միրզոևին (Միրզոյան)։ Բաքվում եղել են բազմաթիվ հայկական կրթամշակութային օջախներ, որոնց գործունեությունը դադարեցվել է 1980-ականների սկզբներին:
Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:
Ադրբեջանը սգում է հունվարի 20-ը («Սև հունվարը»)՝ ի հիշատակ խորհրդային զորքերի հետ բախումների ժամանակ մահացած ադրբեջանցիների: Պաշտոնական Բաքուն այդ իրադարձությունները ներկայացնում է որպես հայերի կողմից հրահրված սադրանքների արդյունք՝ փորձելով կոծկել հունվարի 20-ին նախորդած օրերի մասշտաբային հանցագործությունները, որոնք ամրագրված են ոչ միայն ջարդերից մազապուրծ եղած հայերի, ԱԽՍՀ սահմաններից դուրս վերջիններիս ընդունողների հիշողություններում, այլև՝ միջազգային մամուլի վավերագրական և փաստագրական նյութերում:
Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները և նենգափոխում իրողությունները՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սև հունվարի» էությունը, այլև լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով մոռացության մատնել Բաքվում 1905թ., 1918թ. և 1990թ. կոտորածների ու ադրբեջանահայության հանդեպ իրականացրած էթնիկ զտումների և հայրենազրկման քաղաքականության հետևանքները:
1990թ․ Բաքվի ջարդերը նախորդ՝ 1905 և 1918թթ․ կոտորածների, խորհրդային տարիներին Նախիջևանի ու այլ հայաբնակ շրջանների հայաթափման և Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղ/ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն էին։
Կատարված հանցագործություններին մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չտալու և անպատիժ թողնելու հետևանքն է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից:
Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց 2016թ. ապրիլին՝ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, որն ուղեկցվեց քաղաքացիական ու զինվորական անձանց դաժան սպանություններով՝ գլխատումներով, գերեվարված զինծառայողների խոշտանգումներով ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքերով»:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...