16:11 22.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար:
«Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը: Կառավարության մասնակցությունը, իհարկե, շատ մեծ խթան է:
Դուք գիտեք՝ արդեն երկրորդ տարին է, որ մենք պետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում ենք սուբվենցիոն ծրագրերի համար: Ես այսօր ստացա տեղեկանք, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել մարզերում, և դեռևս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով: Բայց, ինչպես մի քանի անգամ ասել եմ, սկզբունքը հետևյալն է լինելու՝ այն պահին, երբ մեր համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա և կավելանա 1 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ՝ այնքան, ինչքան կարողանան մեր համայնքներն այդ սուբվենցիաներն իրականացնել: Այս ընթացքում մենք ի՞նչ եզրակացության ենք եկել. մեր եզրակացությունը կարծես թե միանշանակ է դառնում, որ սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները, որտեղ կա դրամական միջոցների որոշակի կենտրոնացվածություն, ընդ որում՝ այստեղ խոսքը և՛ ծավալների, և՛ որակի մասին է:
Եվ ինքս էլ, ինչպես գիտեք, նաև այս հարցում տեղում եզրակացությունների գալու համար այցելել եմ համայնքներ՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այդ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը պետք է նաև օգնի բոլորիս, որպեսզի մենք քաղաքացիներին ի ցույց դնենք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց կատարած ընտրության որակի ազդեցությունն իրենց կյանքի վրա, որովհետև պարզ է, որ երբեմն, ցավոք, պատճառահետևանքային կապը մեր քաղաքացիների կողմից չի ընկալվում: Այս համակարգը նաև զուտ տնտեսական, քաղաքական իմաստով մեզ հնարավորություն է տալիս՝ երկխոսության նոր մակարդակ ունենալ մեր քաղաքացիների հետ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի որակի առումով:
Այս տարի մենք սուբվենցիոն ծրագրի մեջ ևս մի կարևոր բաղադրիչ ենք մտցրել՝ երրորդ կողմը նույնպես հնարավորություն ունի մասնակցել սուբվենցիոն ծրագրերին. դա մասնավոր հատվածն է, բարերարներն են, այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել համայնքի զարգացմանը: Այստեղ փիլիսոփայական շատ կարևոր փոփոխություն է տեղի ունենում. շատ գործարարներ, բարերարներ աշխատում են իրենց հայրենի համայնքներում ինչ-որ ծրագրեր իրականացնել: Բնականաբար, ինչքան էլ այդ մարդկանց հնարավորությունները մեծ լինեն, դրանք որոշակի սահմանափակում ունեն, շատ դեպքերում մասնավոր հատվածի գումարները ծախսվում են սիմվոլիկ աշխատանքների վրա և դուրս են մնում զարգացման տրամաբանություն ունեցող ծրագրերից: Այս պարագայում, երբ երեք սուբյեկտ՝ մասնավոր հատվածը, կառավարությունը և համայնքը կարողանում են միջոցներ դնել, դա նշանակում է, որ մենք կարող ենք, այսպես ասած, բարեգործական, զուտ սիմվոլիկ տրամաբանությունից անցում կատարել դեպի զարգացման տրամաբանություն: Հետևաբար, մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը, և մենք պետք է նաև այնպես անենք, որպեսզի համայնքներում կառավարության և մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը մաքսիմալ կենտրոնանան՝ նկատի ունեմ ֆինանսական միջոցների առումով, որպեսզի այդ ֆինանսական միջոցների իրացումը մեզ ավելի տեսանելի, շոշափելի արդյունքների բերի: Այսօր մենք կքննարկենք նաև այն ընթացիկ խնդիրները, որոնց հետ մարզպետները բախվում են իրենց աշխատանքի ընթացքում և կփորձենք լուծումներ գտնել նաև այդ հարցերին»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է մարզերում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. նախորդ տարի պետություն-համայնք համագործակցության ընթացքում իրականացվել են ընդհանուր 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 9 մլրդ 597 մլն դրամ:
«2019թ. ընթացքում կատարողականի հիմքով և նաև որակական չափորոշիչը հաշվի առնելով՝ մենք կատարել ենք 6 մլրդ 366 մլն դրամի փոխանցում: Մնացած հատվածը մենք չփոխանցեցինք համայնքներին, այլ 2020 թ. կատարելու և սխալները շտկելու հնարավորություն ենք տվել, և միայն այս տարվա ընթացքում, եթե հավուր պատշաճի աշխատանքը կատարված կլինի, նոր կկատարվեն մնացած փոխանցումները: Սա շատ կարևոր ուղերձ է կատարողներին, կապալառուներին, որպեսզի բոլորի համար պարզ դառնա, որ մեզ համար շատ կարևոր է որակական չափանիշը: Այսինքն՝ մենք պետք է մտնենք ստանդարտների մեջ, որոնք պետությունը պահանջում է, և կապալառուները պարտավոր են իրենց ստանձնած պարտավորությունները կատարել այնպես, ինչպես դրված է նախնական պահանջում»,- զեկուցել է նախարարը:
Որպես սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հիմնական խնդիրներ՝ նախարարը նշել է նախագծերի որակը, կատարողների որակական պատրաստվածությունը: Ս. Պապիկյանի խոսքերով՝ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որը հնարավորություն կտա պանելային բոլոր շենքերը դարձնել էներգախնայող, ինչը ենթադրում է տանիքի, նկուղային հատվածի, արտաքին պատերի վերանորոգում, ամրացում և նաև արտաքին տեսքի փոփոխություն:
Վարչապետը նկատել է, որ և՛ սուբվենցիոն, և՛ ընդհանրապես զարգացման ծրագրերը պետք է ունենան նաև քաղաքակրթական բաղադրիչ ու բխեն զարգացման մտածելակերպի տրամաբանությունից, այն է՝ ոչ միայն կոնկրետ ենթակառուցվածքի ստեղծում կամ բարելավում, այլև բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին հետևողական լինել այս հարցում:
Խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարում ՀՀ մարզերում ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, ենթակառուցվածքային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև սպանդանոցների առնչությամբ ստեղծված իրավիճակին: Արծարծվել են մարզպետարանների և պետական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է համակարգված աշխատանքը և նշել, որ ընթացիկ կառավարումից պետք է անցում կատարել ռազմավարական լուծումների, և 2020 թվականի անելիքները պետք է բխեն հենց այս տրամաբանությունից:
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...