14:04 23.01.2020
Կառավարությունը որոշում է կայացրել հունվարի 27-ի աշխատանքային օրը փետրվարի 1-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին:
«Իհարկե, որոշ գործատուների համար սա մի փոքր անհարմարություն է ստեղծելու, հայցում ենք ներողամտությունն այդ իմաստով, բայց նաև մարդկանց հնարավորություն ենք տալիս տարվա ընթացքում փոքրիկ արձակուրդներ ունենալ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ նմանատիպ որոշում էլ լինելու է նաև մայիսի 28-ի հետ կապված:
ԿԳՄՍ նախարարն էլ հավելեց.
«Այս որոշմանը թող չվերաբերի, բայց ապագայում քննարկելիս հաշվի առնենք այն հանգամանքը, որ սովորաբար այս տեղափոխության ժամանակ շաբաթ օրը դասերը կամ կիսով չափ են անում կամ ձախողում են, որովհետև շաբաթ օրերը համարում են հանգստյան օր ու չեն գնում դասի»:
Վարչապետն էլ կեսկատակ-կես լուրջ ասաց.
«Դե լավ, թող էրեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան..․»:
22:34 13.08.2025
Էջմիածնի հրապարակում «ՎԱԶ 2107»-ից սկսված գազի արտահոսքը դադարեցվել է պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվՕգտոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Էջմիածին քաղաքի հրապարակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները փակել են Արմավիրի մարզի […] ...
22:22 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի բացակայության դեպքում Ռուսաստանի համար հետևանքներ կլինենՌուսաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնության չհասնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այո, դրանք կլինեն։ Հետևանքները լուրջ կլինեն», – ասել է Թրամփը՝ Վաշինգտոնում Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան։ Ամերիկացի […] ...
22:13 13.08.2025
Սուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնայի» և «Ռեալի» չեմպիոնության շանսերը Լա լիգայումOpta-ի մասնագետները 2025/26 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության մեկնարկից առաջ գործարկել են սուպերհամակարգիչ, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի հաղթելու հնարավորությունները։ Ըստ այդմ առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը գործող չեմպիոն «Բարսելոնան» է 46,5% հավանականությամբ։ Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը հաղթելու ֆավորիտների հնգյակը հետևյալն է․ «Բարսելոնա» – 46,5% «Ռեալ Մադրիդ» – 32,1% «Ատլետիկո Մադրիդ» – 11,7% «Վիլյառեալ» – 3,7% «Ատլետիկ Բիլբաո» […] ...
21:49 13.08.2025
Մակրոն. Թրամփը մտադիր է հասնել Ուկրաինայում հրադադարի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինայում հրադադարի հասնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ եվրոպացի առաջնորդների և Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո։ «ԱՄՆ նախագահի գլխավոր նպատակն Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հրադադար խնդրելն է», – ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում։ […] ...
21:38 13.08.2025
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքներըՕգոստոսի 13-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ Նիստին մասնակցեցին հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվեցին 2025 թ. ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները, զորակոչի գործընթացում պետական գերատեսչությունների համագործակցությունը, ինչպես նաև կրթության հիմքով տարկետման ներկայացված գործերը։ Մարզպետը տվեց որոշ հանձնարարականներ՝ զորակոչի կազմակերպման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու […] ...