Սերմացուի աջակցության խնդրով Շիրակի մարզպետարանը դիմել է կառավարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Սերմացուի աջակցության խնդրով Շիրակի մարզպետարանը դիմել է կառավարություն

20:54 25.01.2020

Շիրակի մարզպետարանը դիմել է կառավարություն սերմացուի աջակցության խնդրով։ Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Հացահատիկի սերմացուի խնդիրն առաջացել է Շիրակի մարզում 2019-ի կարկտահարությունների հետևանքով։

9555 հեկտար ցանքեր են կարկտահարվել, մեծ մասը հացահատիկի դաշտերն են։ Ֆերմերային տնտեսությունները, որոնք սերմարտադրությամբ էին զբաղվում, պահանջարկը չեն կարողանա ապահովել։ Իսկ սա վտանգում է Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքները։

«Մեր պրոբլեմը գարնանացանն է։ Եթե չկարողանանք 7-8 հազար հեկտարը, որ պակաս աշնանացան ենք կատարել, փոխարինել գարնանացանով, վատ վիճակ կլինի մեր մարզում։ Շիրակի մարզպետի հանձնարարականով նամակ ենք ուղարկել կառավարություն, որպեսզի դիտարկեն, սերմացուի տրամադրման հետ կապված հարցի լուծում առաջարկեն։ Այս խնդիրը շատ արագ պետք է դրվի կառավարության առաջ, որ հնարավորության սահմաններում լուծում տան։ Խնդրի լուծումը վստահորեն կարող եմ ասել, որ օդի ու ջրի պես պետք է Շիրակի մարզին։ Եթե աջակցություն չեղավ, գարնանացանի ծավալների կտրուկ նվազում կունենանք»,- SHANTNEWS-ին ասել է Մովսես Մանուկյանը։

Շիրակի մարզում 2019-ի կարկտահարությունների վնասը գնահատվել է 4.5 մլրդ դրամ։ Կառավարությունը փոխհատուցում է 50 % և ավելի վնասված ցանքերի համար։ 1 հեկտար ցորենի համար փոխհատուցման չափը կազմում է 30 հազար դրամ, բանջարեղենի դեպքում՝ կրած վնասի 4 %-ը , իսկ այգիների դեպքում՝ վնասի 5%-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

18:17 29.04.2024

Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջինիս նախաձեռնած «Գիտության շաբաթ» փառատոնի ծրագիրն ու կազմակերպական հարցերը: Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: «Գիտուժի» անդամները ներկայացրել են «Գիտության շաբաթ» փառատոնի նախնական ծրագիրը՝ նշելով, որ հիմնական նպատակը գիտության հանրահռչակումն է՝ […] ...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

18:04 29.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրենին

17:55 29.04.2024

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:35 29.04.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Ապրիլի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 225 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 620, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

17:25 29.04.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, կմեկնի Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից, ընդգծելով, որ Հայաստան այցելության օրը ապրիլի 30-ն է: Նրա այցը տեղի է […] ...

BACK_TO_TOP