23:48 27.01.2020
Շիրակի մարզի հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում դիմելիությունն ակտիվացել է, պատճառը սեզոնային գրիպի վիրուսն է, իսկ դիմած քաղաքացիների մեծ մասի մոտ արդեն բարդացումներ են, իսկ նման դեպքերում առաջնային բուժսպասարկման օղակից՝ պոլիկլինիկաներից ուղղորդումը հիվանդանոցներ անհետաձգելի են: «Գյումրի» բժշկական կետրոնում, Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային ու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցներում բոլոր մահճակալները զբաղված են:
Վերջին 10 օրերին Գյումրիի բուժհաստատություններ այցելողները տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ են, մեծ մասը՝ վերին շնչուղիների վիրուսների գանգատներով: «Գյումրի» բժշկական կենտրոնի ընդունարանում ու միջանցնքներում սպասող հիվանդների թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է, բայց ամենածանրաբեռնվածը հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքն է: Ստացիոնար բուժում ստացող հիվանդների մեծ մասը սուր շնչառական վիրուսային հիվանդությունների բարդություններով են:
«Դիմում են բրոնխիտների սրացումներով, թոքերի օքստրուկտիվ հիվանդությունների սրացումներով և դիմում են թոքաբորբերով, ունեցել ենք 1-2 ծանր թոքաբորբերի դեպքեր, հիմնականում դիմում են ցրտահարությամբ»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Ցրտահարության հետևանքով վերին կամ ստորին վերջույթների ախտահարումներով հիվանդներ չեն ունեցել, հիմնականում տնակներում ցածր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում ապրող քաղաքացիներն ունեցել են հիվանդության բարդացումներ։
Սեզոնային գրիպի ու սուր շնչառական վիրուսային հիվանդությունների բարդություններով հոսպիտալացված հիվանդների թվի աճով պայմանավորված՝ հիմա բաժանմունքն աշխատում է 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Երբեմն ազատ մահճակալներ չեն ունենում, ստիպված հիվանդներին տեղավորում են այլ բաժանմունքներում:
«Այս պահի դրությամբ թերապևտիկ բաժանմունքում առկա 50 մահճակալներից 50-ն էլ զբաղված են, եթե չեմ սխալվում, 1-2 մահճակալ էլ ավելի է»,- ասում է Լիլիթ Սարգսյանը։
«Մենք տարբեր տարիքի հիվանդներ ունենք ։ Շատ են հիվանդները նաև մանկահասակների բաժանմունքում։ Մեր մոտ խառն է, ոչ միայն ինֆեկցիոն, սուր ռեսպիրատոր վարակներով են, այլև սուր աղիքային ինֆեկցիաներով»,- Գյումրիի Ինֆեկցիոն հիվանդանոցի հաճախելիության տվյալներն է ներկայացնում ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների և մանկական բաժանմունքներում հունվար ամսվա ընթացքում ստացիոնար բուժում է ստացել 116 քաղաքացի: Բուժում են ստանում միայն սուր շնչառական վիրուսային հիվանդության բարդացած տեսակները, իսկ առաջնային տեղում են հղիները:
«Ռիսկի խմբերին պատկանող հղիները մեր մոտ բավականին շատ են, որոնք ջերմությունով, բրոնխիտով, հևոցով են դիմում,իրենք չեն կարող դիմել այլ բուժհաստատություններ, որովհետև սա օդակաթիլային վարակ է»,- ասում է Կարինե Հովհաննիսյանը։
Թեև Հայաստան առայժմ կորոնավիրուսը չի թափանցել, բայց առավել զգոնություն ու հսկողություն է սահմանվել առողջապահական հաստատություններում ևս: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս ընթացքում ունեցել են միայն էնտերովիրուսային հիվանդացության դեպք, որը ըստ մասնագետի,տվյալ սեզոնին բնորոշ է համարվում։
Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում վիրուսին բնորոշ ախտանշաններով երեխաների հոսքը սկսվել է դեռ նոյեմբերից: Երեխաների շրջանում սուր շնչառական վիրուսի արագ տարածման հիմնական պատճառը ակտիվ շփումն է մանկապարտեզներում ու դպրոցներում:
«Դպրոց ու մանկապարտեզ հաճախելիս, երբ երեխաները շփվում են մեկը մյուսի հետ, վիրուսները փոխանցվում են մեկից մյուսին, և հիվանդների թիվն ավելի է շատանում»,- նշում է Գյումրիի մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը։
Մարզի 164 դպրոցներում ու 50-ից ավելի մանկապարտեզներում ջերմաչափման ամենօրյա մոնիթորինգ է անցկացնում պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը: Շիրակի մարզի տարածքային կենտրոնի մասնագետները ջերմային ռեժիմի որոշակի խախտումներ հիմնականում արձանագրել են գյուղական 25 դպրոցներում, որոնք դեռևս ջեռուցվում են հեղուկ վառելիքով:
Սուր շնչառական վիրուսների սեզոնին բնորոշ ակտիվացում կա, բայց վիճակը վերահսկելի է։ Շիրակ օդանավակայանում ու Բավրայի անցակետում գործում են ջերմաչափման կետեր երկիր մտնող վիրուսակիր հիվանդներին հայտնաբերելու համար: Իսկ մարզում գրիպի բարդացումները կանխելու համար կենտրոնը պատվաստանյութի նոր խմբաքանակ է տրամադրել բուժհաստատություններին:
«Պահանջարկը պատվաստանյութի կա, գրիպի պատվաստանյութը մենք ստացել ենք արդեն երկրորդ անգամ․ բաշխել ենք, բոլոր բուժհիմնարկները ապահովված են իրենց իսկ ներկայացրած քանակներով, և այսօր մենք նորից մեր պլանային պատվաստանյութերի հետ գրիպի վակցինան ուղարկել ենք բուժհաստատություններ»,- նշում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը։
Մարզի պոլիկլինիկաներին արդեն մոտ 13 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրվել։ Ռիսկային խմբերից բացի, պատվաստանյութից կարող են անվճար օգտվել բոլոր քաղաքացիները: Բայց ամեն դեպքում, վիրուսներից պաշտպանվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս շատ հեղուկներ ու թեյ օգտագործել:
20:42 11.08.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծըՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում […] ...
20:37 11.08.2025
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը․ դատախազությունը կբողոքարկիՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։ «Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ: Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն […] ...
20:30 11.08.2025
«Մարսելի» ֆուտբոլիստը հարվածել է մրցակցին, թքել նրա վրաՖրանսիական «Մարսելի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդն «Ասթոն Վիլայի» դեմ ընկերական խաղում հարվածել է Ամադու Օնանային, հետո էլ թքել է նրա վրա: Ինքնատիրապետումը կորցրած 23-ամյա խաղացողին փորձել է կարգի հրավիրել նրա հայրենակից, «Ասթոն Վիլայի» պաշտպան Թայրոն Մինգզը, որը բռնել է Գրինվուդի խաղաշապիկից ու, նրա վրա բղավելով, հեռու տարել Մեյսոնին: «Մարսելը» հաղթել է 3-1 հաշվով: Գրինվուդը խփել […] ...
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...