17:46 29.01.2020
«Եվրոպայի խորհրդի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ մշակվել և ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիա, որի 10-րդ հոդվածը հռչակում է անձի արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը, ինչը ԶԼՄ-ների ազատության հիմնաքարն է:
Բազմաթիվ երկրներ պետական մակարդակով վավերացրել են այդ կոնվենցիան` դրանք ամրագրելով Սահմանադրությամբ և օրենքներով, սակայն իրականությունը միանգամայն այլ է: Բազմաթիվ լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվում, սպանվում են, իսկ այդ հանցագործությունների մեղավորները հաճախ մնում են անպատիժ»,- ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ ունեցած ելույթում` կարծիք հայտնելով մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույցի վերաբերյալ և պատասխանելով ադրբեջանցի պատվիրակին։
09:37 22.08.2025
Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–ՊետրոսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։ ...
09:30 22.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:25 22.08.2025
Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-իԿոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...
09:15 22.08.2025
Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...
09:08 22.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 22.08.2025
Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբՕգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...