Կառավարությունը մաքսային կցորդ նշանակեց Վերին Լարսի անցակետում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Կառավարությունը մաքսային կցորդ նշանակեց Վերին Լարսի անցակետում

12:42 30.01.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ նշանակվեց Արամ Թանանյանը, որը մինչ այս ՊԵԿ նախագահի խորհրդականն էր։ Նա աշխատելու է Վերին Լարսի անցակետում՝ առաջացող խնդիրներին արագ արձագանքելու համար։

Թանանյանը տևական ժամանակ աշխատել է արտակարգ իրավիճակների վարչության, ապա նախարարության կազմում, 2006-2008 թվականներին եղել է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ 2006 թվականին նրան շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։

2008 թվականի հունիսին նշանակվել է ԱԱԽ աշխատակազմի՝ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ, իսկ 2014 թվականի ապրիլից՝ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ԵՄ եռյակը» Իրանին տեղեկացրել է պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետաձգման մասին

11:31 26.07.2025

«ԵՄ եռյակը» Իրանին տեղեկացրել է պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետաձգման մասին

Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) իրանական կողմին ասել է, որ կարող է հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների երկարաձգումը, եթե Թեհրանը կատարի «իր իրավական պարտավորությունները» և «որոշակի պայմանները», հաղորդում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանը և եվրոպական երեք երկրներ ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել միջուկային ծրագրի շուրջ , […] ...

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

11:10 26.07.2025

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, այն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ: Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունը»,- ասել է Տուլիպան: Հաղթանակի շանսերը նա գնահատել է 50/50։     ...

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

BACK_TO_TOP