15:09 30.01.2020
Ինչպե՞ս խուսափել ՌԴ մուտքի արգելքից, ի՞նչ խնդիրների կարող են բախվել ՌԴ-ում գտնվող ներգաղթյալները: Թեմային անդրադառնում է «Հայկական կարիտաս» հ/կ-ի «Ղրղզստանում, Հայաստանում և Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Վերոնշյալ խնդիրների շարքին են դասվում.
• Գտնվելու ժամկետների խախտումը
– Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 90-180 օր, ապա նրանց մուտքը կարգելվի 3 տարով:
– Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 180-270 օր, ապա նրանց մուտքը կարգելվի 5 տարով:
– Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 270 օր և ավելին, ապա նրանց մուտքը կարգելվի 10 տարով:
• Անկանոն միգրացիայի կազմակերպումը
Եթե որպես աշխատանքային միգրանտ մեկնում եք Ռուսաստանի Դաշնություն, ապա գործատուի հետ կնքե՛ք աշխատանքային պայմանագիր և հաշվառվե՛ք Ձեր բնակության վայրում. հակառակ դեպքում կհայտնվեք անօրինական միգրանտի կարգավիճակում։ Ձեզ կվտարեն երկրից, իսկ Ձեր տեղափոխումն իրականացրած անձանց կմեղադրեն անօրինական միգրացիայի կազմակերպման գործում և կդատապարտեն՝ որպես քրեական հանցագործների:
• Անօրինական մուտքը
– Եթե ինչ-ինչ պատճառներով ունեք մուտքի արգելք կամ դատարանի վճռով արտաքսվել եք, ապա անուն, ազգանուն կամ այլ տվյալներ փոխելով և նոր փաստաթղթեր ձեռքբերելով ՌԴ մուտքը գործելը համարվում է անօրինական մուտք:
– Եթե խախտումը հայտնաբերվում է սահմանին, թույլ չեն տալիս մուտք գործել երկիր:
– Եթե հայտնաբերվում է երկրի ներսում, կամ արտաքսում են մինչև 10 տարով կամ դատապարտում են որպես քրեական հանցագործի:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...