18:07 30.01.2020
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին (CCAF), նշել է, որ դա իր կյանքում շրջադարձային իրադարձություն է:
«Իմ արածի մեջ առանձնահատուկ ոչինչ չկա: Ես ընդամենը փորձում եմ ասել ճշմարտությունը: Ճշմարտությունն ասելը գովասանքի արժանի իրողություն չէ, կամ, համենայն դեպս, այդպիսին պետք է չլինի: Ճակատագրի հեգնանքով՝ պատճառը, որ ինձ բերել է այստեղ՝ ձեզ մոտ, թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունն է: Եթե դուք Թուրքիայից եք, հաճախ ճշմարտությունն ասելու համար թանկ եք վճարելու, երբեմն ճշմարտությունն ասելու եք ձեր կյանքի գնով:
Իմ բարեկամ Հրանտ Դինքը մահացավ հենց այդ պատճառով: Հրանտը պարզ ու հասարակ բաներ էր ցանկանում: Նա ուզում էր պատմական ճշմարտությունները հայտնի դառնան և ճանաչվեն, և որ իբրև Թուրքիայում բնակվող հայ կարողանար իր երկրում ապրել առանց կասկածների, օգտվել նույնպիսի իրավունքներից, ինչպես մյուս քաղաքացիները: Նա նաև երազում էր, որ մի օր Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա անվստահության ու ատելության պատերը քանդվեն, որ հայերն ու թուրքերն ապրեն կողք կողքի՝ իբրև հարևաններ ու բարեկամներ:
Իբրև մտերիմ ընկեր՝ ես մի քանի անգամ ինքս ինձ հարցրել եմ. ի՞նչ անենք՝ հասնելու համար նրա երազանքին: Հրանտը պայքարում էր խավարի դեմ, խավար, որ Թուրքիայի կառավարության հարյուրամյա ժխտողական քաղաքականությունն էր առաջացրել՝ սեփական ժողովրդի աչքերը փակելու համար: Այդ քաղաքականությամբ ոչ միայն աչքերն էին խավարել, այլև սրտերն էին քարացել: Այն, ինչ արեց Հրանտը, փոքրիկ ճեղք էր ժխտման պատի մեջ, որի միջով լույսի շողերը կարող էին հասնել փակ աչքերին ու սրտերին:
Այդ ժամանակ ես գտա իմ հարցի պատասխանը՝ իմ խնդիրն է մեծացնել այդ ճեղքը և ավելի շատ լույսի շողերի թույլ տալ ներթափանցել: Ես ինձ պարտավորված եմ զգում պայքարելու Հայոց ցեղասպանության ժխտման դեմ:
Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լինի, եթե իսկապես ցանկանում ենք, որ Թուրքիայում ժողովրդավարությունը ծաղկի, եթե ցանկանում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան ունենան բարիդրացիական հարաբերություններ, որ հայերն ու մուսուլմաններն ապրեն իբրև հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիներ, ուստի պետք է բարձրացնենք ժխտողականության դեմ պայքարը: Ինձ համար Ձեր տված հատուկ մրցանակի իմաստը հենց դա է` պայքարել ժխտողական քաղաքականության դեմ՝ հանուն ճշմարտության հաղթանակի: Դա Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ժողովրդավարության հաստատման միակ միջոցն է»,- ասել է նա:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...