18:50 31.01.2020
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում Արամ Աբրահամյանն արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ քննարկել է Թրամփի «Խաղաղության» ծրագիրը:
«Գլխավոր տարրը 50 միլիարդ դոլարն է, որը, ըստ նախագահ Թրամփի, պետք է, որ գերակշռի ոչ միայն Երուսաղեմը, ոչ միայն Գազայի հատվածում պաղեստինցիների կորուստները, ոչ միայն բանակ չունենալը, այլև ամբողջ այս խնդրի՝ 20-րդ դարի սկզբից տեղի ունեցող դիցաբանականացման խնդիրը, ինչը չեմ կարծում, որ տեղի ունենա»,- ասել է արևելագետը՝ ի պատասխան հաղորդավար Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյո՞ք Թրամփի «Խաղաղության» ծրագրի գլխավոր տարրն այն է, որ Երուսաղեմը Իսրայելի մեկ և չտրոհվող մայրաքաղաքն է:
Ըստ Դավիթ Հովհաննիսյանի` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մեծագույն խնդիրն այսօր իշխանությունը պահպանելն է: Նա որպես մեղադրյալ երեք գործերով պետք է ներկայանա դատարան:
«Սա առաջին դեպքն է Իսրայելի պատմության մեջ: Նեթանյահուն բավական երկար ժամանակ չի կարողանում ընտրություններով հաստատել իր իշխանությունը, ուստի մարտին պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Եվ սա պատահական չէ, որ 3 տարի է, ինչ մանրակրկիտ պատրաստվում է: Եվ Թրամփն այս քայլով սատարում է ոչ միայն Նեթանյահուին, այլև ինքն իրեն, քանի որ այս նոյեմբերին էլ ԱՄՆ-ում իր ընտրություններն են լինելու»,- ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...