14:01 31.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ներմուծման հարցերին: Նա ասել է, որ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել բենզինի և դիզվառելիքի ներմուծման գործընթացին միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը:
Մանրամասները՝ գրառման մեջ.
«Կարդացի բենզինի և դիզվառելիքի ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) իրականացրած վերլուծությունը։
Որ՞ն էր դրա գլխավոր մեխը՝ ըստ իս։ Նախկինում, երբ մենք ՏՄՊՊՀ-ին հորդորում էինք ներկայացնել վառելիքի շուկայի ընդհանուր պատկերը, շուկայի կառուցվածքը և գնագոյացման մեխանիզմը, ՏՄՊՊՀ-ն խոսում էր գրեթե ամեն ինչի մասին, բացի այդ օղակի մի կարևոր շղթայից, որը կոչվում է «Ռոսնեֆտ-Արմենիա»։
Այս անգամ ՏՄՊՊՀ-ն հստակ նշել է, որ Հայաստան մտնող բենզինի և դիզվառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանից եկող վառելիքն էլ ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերություն։
Այսինքն՝ ներմուծող ընկերությունները («Ֆլեշ», «CPS» և այլն) վառելիքը ձեռք են բերում ոչ թե անմիջապես արդյունահանող/վերամշակող ընկերությունից, այլ միջնորդ կազմակերպությունից։ՏՄՊՊՀ-ն սա ներկայացրել է որպես կոնկրետ խնդիր, որովհետև վառելիքի միջնորդավորված մատակարարումը էական ազդեցություն է թողնում ՀՀ ներքին շուկայում սպառվող վառելիքի վերջնական գնի վրա։ Այլ կերպ ասած՝ ինչ-որ մեկը մտել է այս շղթա և տանում է իր շահույթը՝ ազդելով գնի վրա (ՏՄՊՊՀ-ի ներկայացրած այս սխեմայում այդ միջնորդը երկրորդն է՝ դեղին գույնով)։
Թե կոնկրետ որքանո՞վ է միջնորդների առկայությունը ազդում գնագոյացման վրա, ՏՄՊՊՀ-ն չի կարողացել գնահատել որովհետև համապատասխան պայմանագրերը և ինֆորմացիան բացակայում են։ Ընդ որում, ըստ ՏՄՊՊՀ-ի, միջնորդ կազմակերպությունների միջոցով արտոնյալ պայմաններով վառելիքի ձեռքբերումը կարող է առաջացնել մի շարք ռիսկեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։
Որպես խնդրի լուծման առաջարկ՝ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը ներմուծման գործընթացին։
Սա միակ խնդիրը չէ։ Զեկույցում նշված են նաև այլ խնդիրներ և առաջարկներ՝ սկսած բենզինի որակից և լաբորատորիաներից՝ մինչև շուկայի կենտրոնացվածություն և պահանջարկի էլաստիկություն։
Քանի որ թեման շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է հարյուր հազարավոր մարդկանց, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջիկայում կկազմակերպենք աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկենք այս զեկույցը, անպատասխան մնացած որոշ հարցեր և նշված խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները»։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ․ http://www.competition.am/uploads/resources/Petrol_Diesel_Commodity_Markets.pdf
https://www.facebook.com/photo.php?fbid=1652627094878234&set=a.130519333755692&type=3&theater
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդը21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...