16:03 31.01.2020
Այսօր Ալմաթիում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը իր խոսքի սկզբում ողջունել է առաջին անգամ նիստին մասնակցող ՌԴ և Մոլդովայի վարչապետներին, հայտնել նիստի մասնակիցների պատրաստակամությունը ակտիվ համագործակցության վերաբերյալ: Վարչապետն ընդգծել է, որ Բելառուսի նախագահությամբ սա առաջին նիստն է, իսկ Հայաստանը աջակցում է ինտեգրման այն առաջնային ուղղություններին, որոնք արձանագրված են Բելառուսի նախագահության շրջանակում:
«Կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային միասնական շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:
Այսօրվա նիստի հարցերի հետ կապված` նա ընդգծել է, որ հերթական անգամ քննարկվել է ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին հարցը.
«Այս խոչընդոտներից մի քանիսի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Ամեն դեպքում, ինչպես արդեն բազմիցս եմ նշել, կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը` ուղղված գոյություն ունեցող խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը: Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ կուզենայի նշել, որ մենք հատկապես կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա»:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ակտիվ մասնակցություն է ունենում և աջակցում ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Ըստ նրա` թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը, ինչն էլ, Փաշինյանի կարծիքով, էականորեն կնվազեցնի առաքման, ապրանքի տեղափոխման ժամանակը, ինչը շուկան ավելի կատարյալ կդարձնի:
Ելույթի ավարտին Փաշինյանը նշել է, որ փետրվարի 1-ին լրանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, շնորհակալություն է հայտնել նրան, հաջողություն մաղթել հանձնաժողովին և ողջունել հաջորդ նախագահին` Միխայիլ Մյասնիկովիչին:
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...
22:33 14.05.2025
ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներըՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...