19:03 31.01.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Շիրակի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում դրսևորված հանցավորության ընդհանուր միտումները, դրանց կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների, իրավապահ մարմինների և պետական այլ մարմինների գործակցության արդյունավետությանը նպաստող և խոչընդոտող գործոնները, քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման վիճակն ու արդյունքները:
2019թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1422 դեպք, որը 2018թ. համեմատ(1309 դեպք) ավելի է 113-ով կամ 8,6%-ով: Վերջինս պայմանավորված է մի կողմից մարզի դատախազության նախաձեռնությամբ հանցագործությունների և դրանց բացահայտման հաշվառման առավել արդյունավետ կառուցակարգերի ներդրմամբ, մյուս կողմից բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճով, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ, ինչպես նաև առանձին հանցատեսակների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործադրած ջանքերի ոչ բավարար արդյունավետությամբ: Հանցագործությունների բացահայտումը կազմել է մոտ 63%՝ նախորդ տարվա 65,6%-ի դիմաց:
Հանցավորության աճն արձանագրվել է հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կտրվածքով: Դրան նպաստել են կոռուպցիոն հանցագործությունների, ավտոմեքենաներից կատարված գույքի հափշտակության դեպքերը:
Չնայած դրան՝ որոշակիորեն ավելացել են նաև ծանր(11,1 %-ով) և առանձնապես ծանր (23,1 %-ով) հանցագործությունները: Հատկանշական է, որ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումն ավելացել է մոտ 14.4 տոկոսային կետով՝ 2018-ի 37,5 %-ի դիմաց 2019-ին կազմելով 51,9 %: Նախորդ տարի արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։
Չնայած ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները, սակայն արձանագրվել է մահվան ելքով ՃԵ կանոնների խախտման դեպքերի 14,3 %-ով նվազում:
2019թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 453 դեպք` նախորդ տարվա 433-ի դիմաց: Սակայն այս պայմաններում 5-ով կամ 5,5 %-ով նվազել է բնակարանային գողությունների քանակը՝ 2018թ. 91 դեպքի դիմաց 2019թ. կազմելով 86 դեպք: Ընդ որում՝ այս հանցագործությունների բացահայտումը կազմել է 34,8 տոկոս՝ 2018թ. 28,6 %-ի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազն այս առնչությամբ նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարում մարզում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված են բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, այս հանցագործության տեսակի համար առավել ռիսկային համարվող տարածքներում տեսախցիկներ տեղակայելու, նշված միջոցառումների իրականացման հարցում ոստիկանության և համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Արթուր Դավթյանը հանձնարարել է շարունակել սկսված գործընթացը՝ նաև ուժեղացնելով ոստիկանության պարեկապահակային ծառայությունների հերթապահությունը այն գոտիներում, որոնք ամենաշատն են թիրախավորվում հանցագործների կողմից:
Խորհրդակցության ընթացքում մտահոգիչ են համարվել արձանագրված ավազակության 3 դեպքերը՝ 2018թ. նման բնույթի հանցագործության դեպքերի բացակայության ֆոնին: Դրան հակառակ՝ շոշափելիորեն՝ 70,6 %-ով նվազել են կողոպուտի դեպքերը՝ 2018թ. 17 դեպքի դիմաց 2019թ կազմելով 5 դեպք։
Մարզի դատախազության կողմից նշանակալի աշխատանք է իրականացվել տարաբնույթ հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները և պատճառները վերացնելու ուղղությամբ: Պատկան մարմիններին կամ կազմակերպություններին, հիմնականում՝ նախարարներին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, Շիրակի մարզպետին, բազմաթիվ համայնքապետերին ընդհանուր ներկայացվել է 71 միջնորդագիր՝ 2018թ. 31-ի դիմաց: Դրանց արդյունքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ պաշտոնատար անձինք:
Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզի դատախազության կողմից 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս շրջանակում մարզի դատախազության կողմից կատարվել է 467 ուսումնասիրություն (2018-ին՝ 226), որոնցով հայտնաբերվել է խախտման 172 փաստ: Դրանցով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ նախազգուշացվել է 81 անձ, ինչի արդյունքում կամովին վերականգնվել է մոտ 20 մլն ՀՀ դրամ: Հարուցվել է 5 քրեական գործ: Ուսումնասիրությունների մեծ մասով գործընթացը շարունակվում է 2020-ին:
Դրական գնահատելով ձեռքբերված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է վերոնշյալ ուղղություններով դատախազական ներգործության միջոցների նպատակային կիրառման ինտենսիվության ապահովումը՝ միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետությունը, քննությունների որակը, բազմակողմանիությունն ու լրիվությունը, ինչպես նաև դատավարության մասնակիցների իրավունքները մաքսիմալ երաշխավորելու տեսանկյունից ակտիվացնել նաև նախաքննության և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին ցուցումներ, հանձնարարություններ տալու իրավասության կիրարկումը:
Շիրակի մարզում շոշափելի արդյունքներ են ապահովվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում: 2019թ. կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 85-ով կամ 73,27 %-ով ավելի է 2018թ. համեմատ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 7 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 2 քրեական գործով 3 անձինք դատապարտվել են: Գոհունակություն հայտնելով հատկապես կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման հարցում իրավապահ մարմինների մարզային կառույցների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի առթիվ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այս գործերով իրականացվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում, դատավարական օրենքի պահանջներին համահունչ, անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների լիարժեքության ապահովմամբ ավարտին հասցնելու, ավելորդ ձգձգումներից խուսափելու հարցը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտ է նախապատրաստական լուրջ միջոցառումներ իրականացնել քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրենսդրական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո քրեականացվող արարքների հնարավոր դրսևորումների կանխմանը, բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկվելն ապահովելուն, ինչպես նաև քրեական ենթամշակույթի կեղծ և հանցածին արժեքներից երիտասարդությանը զերծ պահելուն միտված իրազեկման ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:38 21.08.2025
Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...