21:52 31.01.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Ամփոփմանը ներկա էին նաև Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան և Ալավերդի համայնքների ղեկավարները, պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այլ պաշտոնատար անձինք:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Լոռու մարզպետ Ա.Ղուկասյանը և Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա.Նազարյանը: Ողջունելով ներկաներին՝ Լոռու մարզպետը և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզային փրկարարական վարչությանը՝ կատարած աշխատանքների համար:
Լոռու մարզպետը հայտնեց, որ վարչության և Լոռու մարզպետարանի փոխհամագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Այնուհետև Լոռու մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Ս. Գաբրիելյանը:
Հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
2019 թվականին Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1425 արտակարգ դեպք (2018 թ.` 1258), որի հետևանքով մահացել է 42 (2018 թ.` 35), մարմնական վնասվածքներ ստացել՝ 866 մարդ (2018 թ.` 1106):
2019 թվականին մարզում 2018 թ.-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 167-ով կամ 11,6%-ով, մահացածների թիվն աճել է 7-ով կամ 16,6%-ով, վիրավորներինը նվազել է 240-ով կամ 21,7%-ով:
Հաշվետու ժամանակաշրջանում վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվել է 2199 ելք (2018 թ.՝ 1342, ավելացել է 857-ով կամ 38,9%-ով), որոնց թվում՝ հրդեհների – 809 (2018 թ.՝ 274, ավելացել է 535-ով կամ 195 %-ով):
Փ/ծ գնդապետ Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ մարզում առկա է թվով 217 հրշեջ հիդրանտ, որից գործում է 179-ը:
Հրշեջ հիդրանտներ բացակայում էին Թումանյանի, Գուգարքի և Տաշիրի տարածաշրջաններում, որտեղ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների ջանքերով տեղադրվեցին 15 ջրածորակներ՝ Թումանյան՝ 10, Տաշիր՝ 3 և Գուգարք՝ 2 հատ: Ջրածորակների տեղադրման աշխատանքները շարունակվելու են նաև 2020 թվականին:
Հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից իրականացվել են թվով 8 արհեստական քարաթափման աշխատանքներ:
2019 թվականը վարչության համար դարձավ ձեռքբերումների տարի, քանի որ վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվեցին ճապոնական թվով 5 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով և նույն մակնիշի ավտոսանդուղքով, իսկ 2020 թվականի հունվարի 29-ին՝ ևս 9 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով:
2019 թվականին ամբողջությամբ վերանորոգվեցին Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները, մասնակի վերանորոգումներ իրականացվեցին պետական ծրագրում չընդգրկված հրշեջ-փրկարարական ջոկատներում:
2020 թվականին բնակչության պաշտպանության բնագավառում հիմնական աշխատանքներն ուղղվելու են արտակարգ իրավիճակների կանխմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը:
Վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայությունն արդյունավետ կազմակերպելու, առաջացած դեպքերին առավել արագ և օպերատիվ արձագանքելու նպատակով գնդապետ Գաբրիելյանն առաջարկեց վարչությանը տրամադրել ամենագնաց փրկարարական մեքենա (կվադրացիկլ), հեռադիտակ և դրոն:
Մարզային փրկարարական վարչության 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ, վարչությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները:
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:38 21.08.2025
Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:29 21.08.2025
Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համարԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...
22:25 21.08.2025
Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներՕգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...
22:19 21.08.2025
Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումներըԿադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում: ...