20:23 01.02.2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստան աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հանդիպում ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում Հայր Սուրբը հյուրերին պատմեց թեմի գործունեության, պատմամշակութային կոթողների պահպանության, վիրահայությանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբելու մասին, կարևորեց ազգային մշակույթի զարգացմանը, մայրենիի տարածմանը ուղղված թեմի ծավալած աշխատանքները:
Գլխավոր հանձնակատարը և հյուրերը շրջայց կատարեցին 13-րդ դարի պատմական կոթող Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իրենց հիացմունքն արտահայտեցին Հովնաթանյանների տաղանդավոր ձեռքով կատարված անկրկնելի որմնանկարների վերաբերյալ: Զարեհ Սինանյանն առանձնակի կարևորեց հայ եկեղեցու դերը Վրաստանի հայ համայնքում:
Այնուհետ հանձնակատարը այցելեց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի առօրյան, որը դարձել է մայր հայրենիքից և այլ երկրներից ժամանած հյուրերի այցելության գլխավոր վայրերից մեկը, նաև խոսեց գործունեության նպատակների և ուղղությունների մասին: Զարեհ Սինանյանին ներկայացվեցին Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, հրատարակված գրքերը, Ամենայն հայոց բանաստեղծի՝ կտոր-կտոր հավաքված և սուրբ մասունք դարձած իրերը և նվերները:
Գլխավոր հանձնակատարը գրություն կատարեց կենտրոնի տպավորությունների գրքում, որում մասնավորապես ասված էր.
«Հուզված եմ՝ մեր մեծն Թումանյանի տանը գտնվելով, զգալով նրա շունչը: Անչափ շնորհակալ եմ այն բոլոր նվիրյալներին, որոնք այս տուն-թանգարանն իրականություն են դարձրել և այսօր այն պահում են որպես մասունք»:
Զարեհ Սինանյանի մյուս այցելությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ էր։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի ուղեկցությամբ շրջայց եղավ նոր կառուցվող շենքում, որի արտաքին աշխատանքներն ավարտված են։ Շենքի շահագործումը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերին։
Գլխավոր հանձնակատարը նշեց՝ ուրախ է տեսնել, որ հայ համայնքն ապրում է լիաթոք, կապված է իր պատմությանը, մշակույթին, արվեստին, և այս այցն էլ նպատակ ունի վերհանել խնդիրները, հասկանալ՝ ինչով կարող է հանձնակատարի գրասենյակն աջակցել դրանց լուծման հարցում։
Զարեհ Սինանյանը եղավ նաև Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում, հարգանքի տուրք մատուցեց։
Հաջորդ այցը դեպի Գարի Դավթյանի «Տիկնիկների տուն» էր։ Հանձնակատարին ընդունեցին Գարի Դավթյանի այրին` Ժաննա Դավթյանը, և համայնքի այլ ներկայացուցիչներ: Կենտրոնում տեղի ունեցավ տիկնիկային, երաժշտական փոքրիկ ներկայացում:
Հանձնակատարը եղավ նաև Ներսիսյան դպրոցում:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...