20:56 01.02.2020
Վերջին օրերին Հանրային խորհրդին տարբեր առաջարկներով, խնդիրներով ու նախագծերով դիմող քաղաքացիների մեծ հոսքը ցույց տվեց, որ կառույցի գործունեության, ներկայացվող հետաքրքիր առաջարկներին ընթացք տալու արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է, որպեսզի Հանրային խորհրդում բոլոր 15 հանձնաժողովներն ու ՀԽ անդամները ունենան ընդունելության օրեր։ Այս մասին տեղեկացնում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Թերևս դա կնպաստի, որպեսզի քաղաքացիների ու նրանց խմբերի առաջարկությունները, բարձրացրած հարցերն առաջին հերթին հավաքագրվեն ու ստացվեն տվյալ ոլորտի իրավասու հանձնաժողովի անդամների ու այդ ոլորտով զբաղվող ՀԽ անդամների կողմից, որից հետո համապատասխան հանձնաժողովներում քննարկվեն ու կայացվեն դրանց ընթացք տալու, լուծումներ գտնելու վերաբերյալ որոշումները։
Այս առումով, մինչև առաջիկա օրերին Հանրային խորհրդում կընդունվի նրա ինստիտուցիոնալ գործառնության ու զարգացման ռազմավարությունը նախնական տեսքով, ինչպես նաև՝ կձևավորվի ՀԽ նոր քարտուղարություն-անձնակազմը, նպատակահարմար եմ համարում տեղեկացնել ու հորդորել մեր համաքաղաքացիներին, որպեսզի նրանք մի փոքր սպասեն հանդիպումների նշանակման առումով։ Դա չի նշանակում, թե մինչ այդ ՀԽ-ում ընդունելության հերթագրումներ չեն կատարվի։ Առաջիկա շաբաթվա մեջ ՀԽ աշխատակազմը կգրանցի հանդիպման ցանկություն հայտնողներին, որից հետո դրանք կխմբավորվեն ըստ իրավասու հանձնաժողովների, վերջիններիս հետ համաձայնեցված կնշանակվեն հանդիպման կոնկրետ օրեր, որոնց մասին ՀԽ քարտուղարությունը վաղօրոք կտեղեկացնի մեզ դիմած քաղաքացիներին։
Շնորհակալություն ըմբռնման և համագործակցության համար»։
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...