Լապշով, դու հաստա՞տ Լապշինը չես. ադրբեջանցիները շփոթության մեջ են հայտնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Լապշով, դու հաստա՞տ Լապշինը չես. ադրբեջանցիները շփոթության մեջ են հայտնվել

15:24 03.02.2020

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Լապշովների հարգարժան զույգը որոշել է այցելել արևոտ Ադրբեջան: Նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ է իրենց սպասում նավթային երկրում: Նրանք ժամանում են Բաքվի օդանավակայան, գնում են անձնագրային հսկողության և հանկարծ այնտեղ նրանց անձնագրերը վերցնում են և հեռանում: Այնուհետև հարցնում են. «Դուք Լապշիննե՞րն եք»: Նրանք պատասխանում են. «Ո´չ, մենք Լապշովներն ենք»:

Ադրբեջանի սահմանապահները վազում են այստեղ-այնտեղ, զանգում ինչ-որ տեղ:

Պետք է շեշտել, որ նրանք իմ մասին ընդհանրապես չէին լսել, նրանք ոչինչ չգիտեին Մինսկում իմ ձերբակալության և Ղարաբաղ մեկնելու համար Բաքու արտահանձնելու մասին, նրանք ոչինչ չգիտեին ինձ սպանելու փորձի մասին: Ադրբեջանցիներն ասում են. «Լապշով, Լապշին… դուք հաստա՞տ Լապշինները չեք: Իսկ Լապշինը ձեր ի՞նչն է»: «Ո´չ, մենք Լապշովներն ենք: Մենք ոչ մի Լապշին չգիտենք»:

Այլևս ծիծաղելի չէ, հիմար արկածախնդրությունը երկարում է, երեխաները լաց են լինում, ադրբեջանցիները վազում են և բղավում: Նրանց, ի վերջո, բաց են թողնում, և նրանք մի քանի օր անցկացնում են Բաքվում, բայց տհաճ հուշ է մնում: Տուն վերադառնալուն պես նրանք որոշում են համացանցում որոնել, թե ով է խորհրդավոր Լապշինը, որի պատճառով Բաքվի օդանավակայանի բոլոր սահմանապահները վազում էին խուճապի մեջ և զանգում ինչ-որ տեղ:

Նրանք հեշտությամբ գտել են իմ բլոգը, կարդացել այն: Այդպես մենք հանդիպեցինք: Լապշովները հանդիպեցին Լապշինի հետ և լուսանկարվեցին որպես հիշատակ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

15:30 26.07.2025

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

BACK_TO_TOP