12:29 04.02.2020
Փետրվարի 2-ի ԵՄ կարճաժամկետ մուտքի արտոնագրերի նոր կանոններ են գործում։ Այս մասին հայտնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց հանդեպ ԵՄ մուտքի արտոնագրի պահանջ է գործում։
Փոփոխությունները վերաբերում են Շենգեն գոտու 22 ԵՄ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա), ինչպես նաև Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա մեկնելուն:
Այս երկրներից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար՝ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում։
Այսպիսով, վիզայի և ռեադմիսիայի (հետընդունման) ընթացակարգերը միավորվել են համապարփակ և արդյունավետ միգրացիոն քաղաքականության համատեքստում։ Այս փոփոխությունները, որ ԵՄ-ի կողմից իրականացվող շարունակական աշխատանքների արդյունքն են, նոր հնարավորություններ են ստեղծում գործընկեր պետությունների համար միգրացիայի վերաբերյալ երկխոսության համար:
Իսկ կանոնավոր միգրանտների համար փոփոխությունները ավելի պարզ ընթացակարգեր են սահմանում.
Վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև վեց ամիս շուտ, նախկին երեքի փոխարեն,
Այժմ ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ (1-5 տարի) մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է, որովհետև նրանք այսուհետ ստիպված կլինեն դիմելու ավելի պակաս հաճախականությամբ։
Մեծմասամբ դիմումը կարող է ներկայացվել անմիջապես քաղաքացու բնակության երկրից և, որտեղից որ հնարավոր է լրացնել ու ստորագրել այն էլեկտրոնային, մինչդեռ մինչև փոփոխությունները միայն դիմումների բնօրինակներով էին կատարվում գործարքները։
Հաճախ ճամփորդող քաղաքացիները, որոնք ունեն լավ վիզա-պատմություն, աստիճանաբար ավելի երկար վավերականության ժամկետի հաստատում կստանան՝ 1-ից 5 տարի։
Դիմումների վարման ժամկետը մնացել է անփոփոխ՝ 15 օր։
Վիզայի դիմումատուները մնացած փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնեն նաև վավեր առողջական ապահովագրություն։
Ընդհանուր առմամբ, վիզայի գինը 60 եվրոյից դարձել է 80 եվրո, քանի որ նախկին գինն այլևս չէր բավարարում բոլոր վարչական գործընթացները, այդ թվում անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմները պատշաճ իրականցնելու համար։
Սակայն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար գինը մնացել է անփոփոխ՝ 35 եվրո։
Ինչպե՞ս են ազդելու փոփոխությունները ռեադմիսիայի վրա
ԵՄ-ն մշտապես աջակցել է անդամ պետություններին անօրինական միգրանտներին իրենց երկրների տարածքից վերադարձնելու աշխատանքներում։ Եվ չնայած սեփական քաղաքացիների հետընդունումը միջազգային պարտավորություն է, անդամ պետությունները դժվարություններ են ունեցել անկանոն միգրանտներին վերադարձնելու հարցում:
Վիզայի վերանայված կանոնները ներմուծում են վիզայի քաղաքականության և հետընդունման համագործակցությանն առնչվող նոր մեխանիզմ:
Նոր կանոնների համաձայն՝ Հանձնաժողովը կկատարի կանոնավոր գնահատում, թե ինչպես են ոչ ԵՄ երկրները համագործակցում ռեադմիսիայի ոլորտում՝ հաշվի առնելով հետրևյալ ցուցանիշները.
• Տվյալ ոչ ԵՄ անդամ պետության ռեադմիսիոն որոշումների քանակը.
• Փաստացի վերադարձի քանակը ՝ դրական որոշումների հարաբերակցությամբ,
• Վերադարձի գործընթացի տարբեր փուլերում գործնական համագործակցության մակարդակը, ներառյալ ԵՄ-ում անօրինական բնակվող անձանց նույնականացնելու հարցում տրամադրվող աջակցությունը և ճանապարհորդական փաստաթղթերի ժամանակին տրամադրումը:
ԵՄ անդամ պետությունը կարող է նաև բողոք ներկայացնել Հանձնաժողով, եթե խնդիր ունի անօրինական միգրանտ քաղաքացիության երկրի հետ՝ նրան վերադարձնելու հարցում։ Հանձնաժողովը պետք է գնահատի բողոք-ծանուցումը մեկ ամսվա ընթացքում:
Դրա հիման վրա Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համատեղ Վիզայի օրենսգրքի որոշ դրույթներ կարող է ժամանակավորապես, օրինակ՝ վիզայի դիմումների քննման ժամկետները, վավերականությունը, վիզայի վճարը, տուրքը և այլն։
Եվ ճիշտ հակառակը, եթե ոչ ԵՄ անդամ պետությունը լավ է կատարում ռեադմիսիոն պարտավորությունը, ապա Հանձնաժողովը կարող է նաև խրախուսող մեխանիզմներ կիրառել Վիզայի օրենսգրքի որոշ դրույթների նկատմամբ (վիզայի ցածր գին, արագ քննում, սեղմ ժամկետներ և այլն):
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...