18:00 04.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբով փոստային բաժանմունքներում առևտրային կաշառք տալու միջոցով պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. հուլիսից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 34-ամյա բնակիչը՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, կազմակերպված խմբով պետական բյուջեից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 166.775.568 դրամ գումար, ինչպես նաև փոստային բաժանմունքների աշխատակիցներին տվել են 3.525.000 դրամ առևտրային կաշառք:
Մասնավորապես, խարդախության եղանակով չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի բոնուսային գումարների հափշտակություն կատարելու նպատակով Երևանի նշված բնակիչները, կազմակերպված խմբի քննությամբ չպարզված անդամի կողմից ստանալով վերջինիս կողմից պատրաստված՝ ՀՀ տարածքում գրանցված տարբեր կազմակերպությունների անվամբ ելքագրված և վերջիններիս ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ, այլ քաղաքացիների անձնագրերի պատճեններով ՀԴՄ կեղծ կտրոնները խաբեությամբ հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի մի շարք փոստային բաժանմունքներում և խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել նշված կտրոնների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 166.775.568 դրամ բոնուսային գումարներ:
Քննությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում անձը հաստատող փաստաթղթով ընդունելու կարգի խախտմամբ` առանց քաղաքացիների ֆիզիկական ներկայության, վերջիններիս անձնագրերի պատճեններով ՀԴՄ կտրոններ ընդունելու, դրանց դիմաց բոնուսային գումարներ հաշվարկելու և վճարելու համար Երևանի նշված բնակիչները իրենց օգտին գործողություններ կատարելու համար փոստային բաժանմունքների աշխատակիցներին տվել են առևտրային կաշառք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործից վերջինիս մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Երևանի մյուս բնակչի և փոստային բաժանմունքների աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2012թ., և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Խմբի քննությամբ չպարզված անդամների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...