Հայաստանում գյուղացիներն շուտով կարող են ապահովագրել ցորենը, գարին, խնձորն ու դեղձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Հայաստանում գյուղացիներն շուտով կարող են ապահովագրել ցորենը, գարին, խնձորն ու դեղձը

09:53 05.02.2020

Ապահովագրական ընկերությունները շուտով կսկսեն գյուղատնտեսության ոլորտում ևս երեք մշակաբույսի ապահովագրական փաթեթի վաճառքի գործընթացը: Դրանք են հացահատիկային մշակաբույս՝ ցորեն և գարի, ինչպես նաև խնձոր ու դեղձ: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրուցում նշել է Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը:

«Այս երեք մշակաբույսերի ապահովագրության վաճառքը հասանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերում: Ապահովագրական այս փաթեթի վաճառքն ունի ժամկետներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք: Կներկայացնենք նաև պայմանները, այն է՝ ապահովագրական վճարը, ապահովագրական ծածկույթը և այլն»,-ասաց Նարեկ Հովակիմյանը:

Նրա խոսքով, ամեն դեպքում այս մշակաբույսերի ապահովագրությունն ունենալու է այն նույն տրամաբանությունը, ինչն առկա է ներկայում խաղողի և ծիրանի համար վաճառվող ապահովագրական փաթեթներում: Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրով վաճառքի հանված առաջին փաթեթները վերաբերում են հենց խաղողին ու ծիրանին: Այս ուղղություններով գործընթացն ակտիվ փուլում է: Նշված մշակաբույսերի ցրտահարության ռիսկի համար ապահովագրության վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա փետրվարի 15-ը: Կարկուտի և հրդեհի ռիսկի համար վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել մինչև մարտի 25-ը:

«Մենք այս ընթացքում գյուղացիական տնտեսությունների շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք կատարել: Ներկայացրել եք ապահովագրական գործընթացի հնարավորությունները: Ասեմ, որ հետաքրքրությունը մեծ է, շարժ նկատվում է, վաճառքի տվյալներն ամեն օր փոխվում են, թեպետ, մենք սպասում ենք, որ ավելի ակտիվ պետք է լինեին»,-ասաց Նարեկ Հովակիմյանն՝ ընդգծելով, որ ծրագրի հաջողությունը կախված է հենց գյուղացիական տնտեսությունների ակտիվ մասնակցությունից: Մարզային այցերի ընթացքում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հետաքրքրվել են ինչպես ծրագրի պայմաններով, մշակաբույսերի տեսակների ավելացմամբ, այնպես էլ վնասի փոխհատուցմամբ: Նարեկ Հովակիմյանն ընդգծեց՝ պետությունն ամեն ինչ անում է, որ պայմանագրերը լինեն մաքսիմալ հասանելի, իսկ փոխհատուցումը՝ մաքսիմալ շոշափելի:

Նշված մշակաբույսերի ապահովագրական փաթեթը մի շարք հնարավորություններ է տալիս: Մասնավորապես, ապահովագրության փաստացի գումարի 50 տոկոսի չափով տալիս է պետությունը: Վնասի դեպքում ապահովագրական ընկերությունը, օրինակ, ցրտահարման պարագայում  փոխհատուցում է 60 տոկոսի չափով: Նարեկ Հովակիմյանը ներկայացրեց հետևյալ օրինակը:

«Ենթադրենք այգին գտնվում է երրորդ ռիսկային գոտում, գյուղացին ձեռք է բերել ամենաբարձր ապահովագրական ծածկույթի 1 մլն 800 հազար դրամի պայմանագիր: Խաղողի մեկ հեկտարի համար պետք է վճարի 42 հազար 300 դրամ, մյուս 42 հազար 300 դրամը կվճարի իր փոխարեն պետությունը: Այսինքն՝ իրականում պայմանագրի արժեքը 84 հազար 600 դրամ է, որի կեսը սուբսիդավորում է պետությունը: Եվ եթե տեղի ունենա դեպք և այգին 70 տոկոսով վնաս կրի, ապա գյուղացուն կփոխհատուցվի 1 մլն 80 հազար դրամ: 1 մլն 800 հազար դրամի 70 տոկոսը դառնում է 1 մլն 200 հազար դրամ, դրանից հանում ենք 10 տոկոս չփոխհատուցվող գումարը: Այսինքն՝ ստացվում է, որ 1 հա խաղողի այգու համար, վճարելով 42 հազար 300 դրամ, վնասի դեպքում գյուղացին կստանա 1 մլն 80 հազար դրամ փոխհատուցում»,- ասել է նա: Նարեկ Հովակիմյանը նշեց, որ եթե գյուղացիական տնտեսության ներկայացուցիչը ձեռք չբերեց ապահովագրությունը, ապա վնասի դեպքում ֆինանսական կորուստները կրելու է ինքը:

Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից գյուղատնտեսության ապահովագրության ընթացիկ կառավարումն իրականացնելու համար, դրանց մեջ է մտնում պրոդուկտների մշակումը, սուբսիդավորման հայտի ստուգումը, վնասի գնահատման համակարգի ստեղծումը, վնասը գնահատողների լիցենզավորումը, ինֆորմացիոն բազայի կազմումը, կրկնակի բողոքների ստուգումը, վերապահովագրությունը և այլն:  Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ապահովագրության ծրագիրն իրականություն է դարձել KFW՝ Գերմանական զարգացման բանկի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցության շնորհիվ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

10:11 21.08.2025

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

10:01 21.08.2025

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական ​​վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP