ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդել էր դիմել ՍԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդել էր դիմել ՍԴ

13:00 05.02.2020

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը հասել է վերջնական փուլի։

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ այս փուլում դատաքննությունը կարող է լրացվել միջնորդություններով և հրապարակեց ավելի վաղ Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունն այն մասին, որ Քրեական օրենսգրքի ութերորդ հոդվածը (արարքի հանցավորությունը բացառող հանգամանքը) ուղարկվի ՍԴ` դրա որոշակիության հարցը ճշտելու համար:

Դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք Բարսեղյանը շարունակում է պնդել, որ այս միջնորդությունը պետք է քննարկման առարկա դառնա։ Բարսեղյանը դրական պատասխան տվեց: Ամբաստանյալի այժմյան պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ ինքը ևս նման միջնորդություն է պատրաստվում ներկայացնել և կարծում է, որ այն պետք է քննության առարկա դառնա:

Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ, ասաց, որ այն որևէ կերպ հիմնավորված չէ և ենթակա է մերժման: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Մոտ 20 րոպե անց Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

11:33 21.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

11:00 21.08.2025

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

10:55 21.08.2025

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական ​​բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

10:50 21.08.2025

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

BACK_TO_TOP