18:29 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Թբիլիսիում կայացած Միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր այս մրցույթին մասնակցել են 110 երկրների ավելի քան 3000 համալսարաններ: ԵՊՀ թիմը դուրս է եկել եզրափակիչ փուլ:
Շնորհավորելով ուսանողներին ձեռքբերման համար՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ և հաղթանակ է մաղթել թիմին՝ նշելով, որ դրա համար պետք է ջանասիրաբար աշխատել ու պատրաստվել: Նա ասել է, որ նման հաղթանակները նույնն են, ինչ սպորտային և օլիմպիական հաղթանակները, և դրանք նույն ուշադրությանն ու վերաբերմունքին պետք է արժանանան:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն ասել է, որ թիմը բացառիկ արդյունք է գրանցել մի քանի փուլից բաղկացած այս հեղինակավոր և ուժեղ մրցույթում. եզրափակիչը տեղի կունենա 2020թ. հունիս ամսին, Մոսկվայում: Համալսարանական ուսանողները պատմել են մրցույթի և իրենց ապագա ծրագրերի մասին: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին ցուցաբերած վերաբերմունքի համար՝ նշելով, որ նախագահի ուշադրությունն ուսանողների համար ոգևորող է: Նա շատ էական է համարել այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը կարևորել և կարևորում է ծրագրավորման ոլորտը, որը հեռանկարային է մեր երկրի համար:
Նախագահ Սարգսյանը վերհիշել է համամիութենական դպրոցական օլիմպիադաներին իր մասնակցության ու փորձառության մասին՝ նշելով, որ այսօր էլ կրթությունը շարունակում է մնալ մեր հզորագույն հաղթաթղթերից մեկը:
Արմեն Սարգսյանը պատմել է նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին, որն ուղղված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի առաջատար մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման, մաթեմատիկական մոդելավորման և այլ ուղղություններով։
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...